«Օսկարի» հաղթողները հայտնի են

09:00   3 մարտի, 2014

Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց Ամերիկյան Կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը, որի ընթացքում հայտնի դարձան կինոաշխարհի՝ 2013 թվականի լավագույնները:



Ըստ այդմ, տարվա լավագույն դերասան կոչմանն արժանացավ Մեթյու Մակքոնահին («Գնորդների դալլասյան ակումբը») , իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Քեյթ Բլանշեթը («Հասմիկ»):

2013 թվականի «լավագույն ֆիլմ» անվանակարգում  «Օսկարի» արժանացավ Սթիվ Մակքուինի «12 տարվա ստրկությունը»:

 «Օսկարի» մյուս անվանակարգերն ու դրանց հաղթողները՝ ստորեւ.

 

Երկրորդ պլանի լավագույն դերասան - Ջարերդ Լետո  ( «Գնորդների դալլասյան ակումբը» )

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Լուպիտա Նիոնգո ( «Ստրկության 12 տարի» )

Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Քուարոն ( «Ձգողականություն» )

Լավագույն սցենար - Սփայկ Ջոնս ( «Նա» )

Լավագույն անիմացիոն ֆիլմ -  «Սառցե սիրտը»


Լավագույն օպերատորական աշխատանք - Էմանուել Լյուբեցկի ( «Ձգողականություն» )

Լավագույն սաունդթրեք - Սթիվեն Փրայս ( «Ձգողականություն»)

Լավագույն դոկումենտալ ֆիլմ -  «Աստղ դառնալուց 12 ֆունտ հեռավորության վրա»


Լավագույն օտարալեզու ֆիլմ -  «Մեծ գեղեցկություն», Իտալիա

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ -  «Պարոն Իլյումինատոր»

Լավագույն  կարճամետրաժ խաղարկային ֆիլմ -  «Հելիում»

Լավագույն կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ - «Լեդին համար 6 սենյակում»

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE