20:30 14 հունիսի, 2026Իվետա Մուկուչյանը՝ ջրահարսի կերպարում։ Երգչուհու հերթական հերոսուհին նրա նոր տեսահոլովակից է։ «Ահա այսպես էինք նկարահանում «Make Me Feel»-ը։ Հավատացեք՝ գիշերն անտառում ջրահարսի կերպարով գլխիվայր նկարահանվելը հեշտ գործ չէր։ Բայց այդ ամենն արժեր, որպեսզի ստանայինք այսպիսի տպավորիչ կադրեր»,-Instagram-ում հրապարակած բեքսթեյջային կադրերին կից գրել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Make Me Feel»-ը «Who Am I?» ալբոմի առաջին սինգլն է։ Ալբոմի շնորհամդեսը տեղի է ունեցել մայիսի 30-ին։
Դերասանուհի Անիտա Ավետիսյանը սպասում է առաջնեկին։ Ուրախալի լուրով Անիտան կիսվել է ինստագրամյան իր էջում։ «1+1=3»,-հոլովակին կից գրել է դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի ու կինոյի նշանավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանը երեկ՝ հունիսի 13-ին, նշել է ծննդյան 85-ամյակը։ Միշտ հմայիչ ու երիտասարդ դերասանուհին փայլել է նաև իր ծննդյան խնջույքին։ Տատիկի գեղեցիկ կադրերով կիսվել է նրա թոռնուհին՝ Էվելինա Շահիրյան կրտսերը։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին հագել էր բաց մորեգույն նուրբ զգեստ, որն առջևի հատվածում զարդարված էր սպիտակ հոլունքներով պատված շղարշով։ Էվելինա Շահիրյանն իր կերպարն ամբողջացրել էր իր այցեքարտը դարձած շեկ ու փարթամ սանրվածքով և նուրբ դիմահարդարմամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Project 12-ի երգչուհի Էմմա Հովհաննիսյանն ու նրա ընտրյալը՝ Գեղամ Հակոբյանը, ամուսնացել են։ Զույգի ինստագրամյան էջերը ողողված են հարսանեկան հրապարակումներով՝ պսակադրությունից մինչև խնջույք։ Հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 13-ին։
Посмотреть эту публикацию в Instagram