Melonpan Group-ը դարձավ Yerevan Wine Days 2026-ի հատուկ գործընկեր

14:22   15 հունիսի, 2026

Melonpan գաստրոնոմիական էկոհամակարգը դարձավ Yerevan Wine Days 2026 փառատոնի հատուկ գործընկեր, որն անցկացվեց հունիսի 5-ին, 6-ին և 7-ին Երևանում։

Փառատոնի շրջանակում Melonpan-ը ներկայացրեց հեղինակային ջելատո, ալկոհոլային սորբեներ, սփեշալթի սուրճ և գաստրոնոմիական համադրություններ, որոնք ստեղծվել են հատուկ Yerevan Wine Days-ի ամառային մթնոլորտի համար։ Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու բրենդի էկոհամակարգի կարևոր ուղղություններից մեկին՝ ջելատոյի արտադրությանը, որն իրականացվում է իտալական Carpigiani սարքավորումների միջոցով՝ ապահովելով հատկապես նուրբ տեքստուրա, հարուստ համ և բարձր որակ։

Նյութի մեջ 2.JPG (11.83 MB)

Melonpan-ի ջելատոն և սփեշալթի սուրճը հյուրերը փորձեցին Melonpan-ի տաղավարում, իսկ այժմ կարող եք այցելել նաև վերջերս բացված Blanca by Melonpan և Bardo by Melonpan, որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։

Նյութի մեջ 3.png (1.71 MB)

«Մեզ համար կարևոր է ստեղծել ոչ թե պարզապես դեսերտներ և ըմպելիքներ, այլ ամբողջական գաստրոնոմիական փորձառություն, որտեղ համը, մթնոլորտն ու որակը դառնում են մեկ պատմության մաս»,- նշում է Melonpan-ի բրենդ շեֆ Արթուր Գևորգյանը։

Նյութի մեջ 4.png (1.33 MB)

«Carpigiani տեխնոլոգիան թույլ է տալիս աշխատել ջելատոյի տեքստուրայի և համի հետ բոլորովին այլ մակարդակում։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք ստանալ առավելագույնս բնական համ, կրեմային կառուցվածք և կայուն որակ»,- նշում է Melonpan-ի բրենդ շեֆ Դիանա Գրիգորյանը։

Փառատոնի ընթացքում հյուրերը ստացել են անակնկալներ և մասնակցել ընթրիքի վաուչերի խաղարկությանը` Blanca by Melonpan և Bardo by Melonpan ռեստորանների համար։

Նյութի մեջ.PNG (919 KB)

Միավորելով հինգ ուղղություն՝ ռեստորաններ, քեյթրինգ, ջելատոյի արտադրություն, սփեշալթի սուրճ և հրուշակեղեն՝ Melonpan-ը ձևավորում է նոր սերնդի ժամանակակից գաստրոնոմիական էկոհամակարգ, որի համար լավ փորձառությունը նույնքան կարևոր է, որքան լավ համը:



© NEWS.am STYLE