15:42 15 հունիսի, 2026«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է օպերատորական արվեստի մեծագույն վարպետներից մեկը` Օսկարի վեցակի նոմինանտ Բրյունո Դելբոնելը, այս մասին նշված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում:
Հենց նա է օգնել մշակել ինքնությունը համաշխարհային կինոյի բազմաթիվ գլուխգործոցների, որոնք աչքի են ընկնում լույսի բացառիկ զգացողությամբ և պատկերի հազվագյուտ նրբությամբ, Սոկուրովի «Ֆաուստ»֊ից մինչև «Ամելի» և «Հարի Փոթեր»։
Նա աշխատել է այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Քոեն եղբայրները, Ուես Անդերսոնը և Թիմ Բըրթոնը։
Դելբոնելին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար, նշված է հաղորդագրության մեջ: