Ջուսը վթարի է ենթարկվել

17:56   19 նոյեմբերի, 2012

Երգչուհի Ջուսը նոյեմբերի 19-ին ժամը 11.30-ին Բաղրամյան փողոցում վթարի է ենթարկվել: Այս մասին NEWS.am.STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Ջուսը շտապում էր ձայնագրության, որից հետո պետք է գնար հարցազրույցի, սակայն Բաղրամյան փողոցում տաքսի ծառայության մեքենան հայտնվեց խցանման մեջ:

«Դեմի մեքենան կտրուկ կանգնեց, խփեցինք դեմի մեքենային, իսկ հետեւի երկու մեքենաները խփեցին մեր մեքենային, գլուխս հարվածեցի հետեւի նստարանին, մի 10 րոպե գլուխս պտտվեց, հիմա վիզս ահավոր ցավում է: Բժշկի չեմ դիմի, եթե ցնցում տարած լինեի, սրտխառնոց կլիներ»,- ասաց երգչուհին:

Վթարի հետեւանքով կանչեցին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մեկ այլ տաքսի, որպեսզի երգչուհուն տեղ հասցնի: Ի դեպ, Ջուսը մեքենա չունի եւ չի էլ ցանկանում ունենալ: «Երեւանում դժվար է վարել, Երեւանը շուտով կկանգնի, եթե չլայնանա քաղաքը»,- ասաց նա:



© NEWS.am STYLE