Իրինա Շեյքը, Լեդի Գագան եւ Քիմ Քարդաշյանը՝ Էլթոն Ջոնի երեկույթին

14:10   3 մարտի, 2014

«Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո Լոս Անջելեսում խնջույքներ են սկսվում: Դրանցից ամենաաստղայինը ավանդաբար կազմակերպում է հայտնի երգիչ Էլթոն Ջոնը: Նրա խնջույքին ներկա լինելը պատիվ է Հոլիվուդի առաջին դեմքերի համար:

Ամենամյա միջոցառումը ոչ միայն ժամանցային է, այլեւ բարեգործական, որի հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Այս տարի Էլթոնի խնջույքին ներկա են ռուս մոդել Իրինա Շեյքը, հայազգի Քիմ Քարդաշյանը, Բրիթնի Սփիրսը, Հայդի Քլումը, Շերոն Օզբորնը եւ այլք:



© NEWS.am STYLE