14-ամյա Լիլիթ Մնոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ ստեղծագործական ճանապարհի գեղեցիկ մեկնարկ

15:12   20 հունիսի, 2026

2026 թվականի հունիսի 18-ին Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ 14-ամյա երիտասարդ նկարչուհի Լիլիթ Մնոյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը դարձավ նրա ստեղծագործական կյանքի կարևոր ու հիշարժան իրադարձություններից մեկը։

Ցուցահանդեսում ներկայացված էին 48 աշխատանքներ՝ գունանկարներ, կոմպոզիցիոն ստեղծագործություններ և գծանկարներ, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ մտածողությամբ, գունային հարուստ լուծումներով և ստեղծագործական երևակայությամբ։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր երիտասարդ արվեստագետի ներաշխարհը, արվեստի հանդեպ սերն ու հետևողական աշխատանքը՝ վկայելով նրա ստեղծագործական հասունացման մասին։

2c6d036f-fae3-4161-a395-e2f2dd55a558.jpeg (84 KB)

7eeecd86-ce42-41be-a1d2-235fd6bcc810.jpeg (80 KB)

Լիլիթ Մնոյանը, ով ընդամենը 14 տարեկան է, արդեն իսկ ընդունվել է Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջի Գրաֆիկ դիզայն բաժին, որտեղ շարունակելու է իր մասնագիտական կրթությունն ու զարգացնելու է իր ստեղծագործական կարողությունները։

85b9568e-518a-4476-8aad-55f1121d8747.jpeg (82 KB)

Նրա գեղարվեստական կայացման ճանապարհին կարևոր դեր են ունեցել  ուսուցիչներ Վարշամ Սահակյանը, Լիլիթ Տոնականյանը և Երվանդ Բիչախչյանը, որոնց մասնագիտական գիտելիքներն ու նվիրումն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել երիտասարդ նկարչուհու ձևավորման գործում։

91dc0db9-1247-476a-a6bd-f87cc0f687ff.jpeg (43 KB)

Առաջին անհատական ցուցահանդեսը յուրաքանչյուր արվեստագետի համար խորհրդանշական իրադարձություն է։ Լիլիթ Մնոյանի համար այն ոչ միայն արդեն անցած ճանապարհի գեղեցիկ ամփոփումն էր, այլև նոր ստեղծագործական հաջողությունների, մասնագիտական աճի և արվեստի աշխարհում վստահ քայլերով առաջ շարժվելու խոստումնալից սկիզբը։

92c56530-e989-4ab9-975b-e3aedc2533a7.jpeg (87 KB)

Համոզված ենք, որ այս ցուցահանդեսը դեռևս առաջինն է բազմաթիվ հաջողությունների շարքում, և երիտասարդ նկարչուհին իր ստեղծագործություններով շարունակելու է արժանանալ արվեստասեր հանրության գնահատանքին ու սիրուն։

bf620463-53c9-4af6-8cdf-3b2f5c4ee951.jpeg (92 KB)

d21f7c63-5991-439b-be26-ca068de69388.jpeg (109 KB)

f9391e67-0061-4f7e-8f50-9235e94a5ed1.jpeg (58 KB)



© NEWS.am STYLE