20:30 21 հունիսի, 2026Երգչուհի Էլեն Բադալյանն ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը հանգիստն են վայելում Իտալիայում։ Էլենը, պարբերաբար, կիսվում է իրենց համատեղ լուսանկարներով։
Զույգի հերթական հրապարակումը Կոլիզեումից է, որի պատմական ֆոնին էլ նկարահանվել են սիրահարները։
Էլենն իր ամառային կեպարը կառուցել է շագանակագույն երանգի ծաղկազարդ զգեստի շուրջ՝ այն լրացնելով խոշոր ականջօղերով ու փոքրիկ սև պայուսակով։ Նրա նշանածը՝ Հրանտ Ռանոսը, նախընտրել է սպորտային ոճ՝ մարմնագույն տոպ ու սպիտակ տաբատ։
Посмотреть эту публикацию в Instagram
Լիլի Մորտոն հետևորդներին հաճախ է ջերմացնում իր նորածին դստեր՝ Ավրորայի հետ համատեղ հրապարակումներով։ Հայտնի շիկահերը իր լսարանի հետ կիսվել է նաև իրենց ընտանեկան մեկ օրով։
«LiLi Family Reality․ 1 օր՝ 1 ամսական AURORA-յի հետ։ P.S. Վերջում ինքն իրեն երգելով քնացնում ա»,-հրապարակումը մակագրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն գեղեցիկ տեսանյութ է հրապարակել երեխաների մասնակցությամբ։ Անհնար է առանց հիացմունքի հետևել, թե ինչպես է երգչուհու ավագ որդին՝ Ռոբերտը, փոքրիկ քրոջը՝ Զաբելին, համբերատար կերպով լողալ սովորեցնում։
«Ռոբը Զաբելին սովորեցնում է լողալ։ Ինձ համար, որպես մամա, շատ պահեր կան, որ ուրախացնող են ու ջերմ, բայց չեմ իմանում՝ որն է, որ ձեզ էլ է ջերմացնելու։ Ամեն դեպքում, կիսում եմ այն ինչից ինձ ա լավ… տեսնել, որ իրար օգնում են, բացատրում, համբերում.. և այլն)»,-հրապարակումը վերնագրել է Սիրուշոն։
Посмотреть эту публикацию в Instagram
Այսօր՝ հունիսի 21-ին, աշխարհի մի շարք երկրներում նշում են Հայրերի օրը։ Անդրեն այս առթիվ արխիվային կադրերով հագեցած տեսանյութ է հրապարակել դստեր՝ Եվայի հետ։ «Չեն կարող բաժանել այն, ինչ սրտով է կապված»,-ջերմ ու հուզիչ հոլովակին կից գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram