22:31 22 հունիսի, 2026ATV-ի եթերում այսօրվանից կմեկնարկի նոր բազմասերիանոց հեռուստասերիալ՝ «Տաքսիստը»: Սերիալի սցենարի շուրջ աշխատել է Անահիտ Մխիթարյանը, պրոդյուսեր՝ Ելենա Արշակյան:
Ինտրիգային պատմություններով ու իրադարձություններով հագեցած այս նախագիծը կներկայացնի նոր ու հետաքրքիր հերոսների, որոնց մարմնավորում են հեռուստադիտողի շրջանում սիրված ու ճանաչված դերասաններ, այդ թվում՝ Ռոմելա Սարգսյանը, Նարեկ Մկրտչյանը, Նարինե Մկրտումյանը, Աշոտ Կարապետյանը, Մարիամ Սարգսյանը, Անետ Հարությունյանը, Մանե Բոզոյանը և Կարեն Մանթաշյանը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է բեքսթեյջային կադրեր նկարահանման հրապարակից:





