Հայաստանն ինձ համար միշտ եղել է առանձնահատուկ ջերմությամբ, արևով և անկեղծ մարդկանցով լի երկիր․LOBODA-ն հանդես կգա համերգով  

13:02   23 հունիսի, 2026

Սիրված երգչուհի LOBODA-ն անհամբերությամբ է սպասում իր երևանյան համերգին։ Օգոստոսի 15-ին բաց երկնքի տակ կկայանա արտիստի երևանյան մենահամերգը։

«Անչափ ուրախ եմ կրկին հանդիպելու երրևանյան հանդիսատեսին։ Հայաստանն ինձ համար միշտ եղել է առանձնահատուկ ջերմությամբ, արևով և անկեղծ մարդկանցով լի երկիր։ Օգոստոսի 15-ին միասին կերգենք, կուրախանանք և կստեղծենք հիշողություններ, որոնք երկար կմնան մեզ հետ։ Շատ եմ սպասում մեր հանդիպմանը», - ասում է LOBODA-ն։

Արտիստը, որն ունի միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում, հայ հանդիսատեսին կներկայացնի իր ամենահայտնի հիթերը, տպավորիչ շոու-ծրագիր, կենդանի կատարումներ, ժամանակակից բեմադրություն և լուսային էֆեկտներ։

Ժամանակակից փոփ-երաժշտության ամենավառ աստղերից մեկը Երևանում կստեղծի իրական տոն՝ միավորելով երաժշտությունը, զգացմունքներն ու էներգիան մեկ բեմում։

LOBODA-ի համերգը կլինի ավելին, քան պարզապես երաժշտական երեկո․ դա կլինի ջերմ հանդիպում արտիստի և հայկական հանդիսատեսի միջև, որին նա անհամբեր սպասում է իր վերադարձից առաջ։



© NEWS.am STYLE