Հայտնի է Ռուսաստանի ամենասեքսուալ կինը

20:15   19 նոյեմբերի, 2012

Maxim տղամարդկանց ամսագիրը հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւային Ռուսաստանի ամենասեքսուալ կին է ճանաչել։ ВИА-Гра – ի նախկին մենակատարն առաջ է անցել այնպիսի գեղեցկուհիներից, ինչպիսիք են Վիկտորյա Բոնյան, Մարիա Կոժեւնիկովան, Աննա Սեմենովիչը եւ Իրինա Շեյքը։

Дни.ру կայքը հաղորդում է, որ շատերի կարծիքով երգչուհին էլ ավելի հայտնի է դարձել ոչ միայն շքեղ կազմվածքի, այլեւ սկանդալային ամուսնալուծության շնորհիվ, որի մանրամասներն անհայտ են, քանի որ Վերան չի մեկնաբանում իր անձնական կյանքի փոփոխությունները։

Ռուսաստանի ամեանասեքսուալ կանանց ռեյտինգի երկրորդ տեղում է հայտնվել Յուլյա Սնիգիրը, ով վերջերս նշանավորվել է «պինդ ընկույզի» մասին հերթական ֆիլմի նկարահանումներին մասնակցությամբ, որտեղ գլխավոր դերն անփոխարինելի հոլիվուդցի Բրյուս Ուիլիսինն է։ Թոփի երրորդ տողը զբաղեցրել է մոդել եւ բարեգործ Նատալյա Վոդյանովան։



© NEWS.am STYLE