«Դու պետք է ամուսնանաս Սելենայի հետ». Բենի Բլանկոյի մայրը կանխատեսել էր նրա ամուսնությունը Գոմեսի հետ հարսանիքից տարիներ առաջ

10:26   25 հունիսի, 2026

Կարծես, թե Բեննի Բլանկոյի մայրը ապագան տեսել է բոլորից առաջ։

Երաժշտական ​​պրոդյուսերը բացահայտել է, որ Սելենա Գոմեսի հետ հարաբերություններից մի քանի տարի առաջ մայրը վստահ էր, որ մի օր երգչորհին դառնալու է իր կինը։

«Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագում Բլանկոն հիշել է 2019 թվականին տեսահոլովակի նկարահանումները։ Այդ ժամանակ նա հանդիպում էր ուրիշի հետ, իսկ Սելենան պարզապես նրա գործընկերն ու ընկերուհին էր։

«Մայրիկս նստած էր նկարահանման հրապարակում և հանկարծ ասաց. «Դու պետք է ամուսնանաս Սելենայի հետ»։ Ես ասացի. «Ի՞նչ»։ Եվ նա ասաց. «Քեզ Սելենայի նման աղջիկ է պետք»,-հիշում է պրոդյուսերը։

Բլանկոն ասում է, որ այդ ժամանակ նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ չեն եղել, բայց յուրաքանչյուր հանդիպումից հետո նա հասկացել է, որ Գոմեսը ուժեղ տպավորություն է թողել իր վրա։

«Ամեն անգամ, երբ ես խոսում էի նրա հետ, մտածում էի. «Նա իսկապես հիանալի է։ Նա իսկապես հիասքանչ է»,- խոստովանում է Բլանկոն:

Հետագայում պարզվել է, որ նա միակը չէր, ով նկատել էր դա։ Բլանկոյի նախկին ընկերուհիներից մեկը վերջերս հիշեցրել է նրան, որ նույնիսկ իրենց հարաբերությունների ընթացքում նա միշտ բարձր է գնահատել Սելենային։

Պրոդյուսերն ինքը վստահ է, որ հենց իր մայրն է առաջինը տեսել այն, ինչ նա այդ ժամանակ չէր հասկանում։

«Նա բառացիորեն սերմ ցանեց իմ գլխում», - խոստովանել է Բլանկոն։

Սելենա Գոմեսը և Բենի Բլանկոն ամուսնացել են 2025 թվականի սեպտեմբերին՝ Կալիֆոռնիայում կայացած փակ արարողության ժամանակ։ Այսօր երաժիշտը կնոջը անվանում է իր լավագույն ընկերուհին և խոստովանում է, որ իր կարծիքով, սա է իրական սիրո պատկերը։

«Բոլորն ասում են, որ մարդը պետք է ամուսնանաս իր լավագույն ընկերոջ հետ։ Եվ Սելենան իմ լավագույն ընկերուհին է», - ասել է նա։



© NEWS.am STYLE