52-ամյա Քեյթ Մոսը Փարիզում իրարանցում է առաջացրել՝ հայտնվելով գերկարճ կաշվե շորտերով

21:30   25 հունիսի, 2026

Քեյթ Մոսը կրկին հաստատել է իր կարգավիճակը՝ որպես աշխարհի ամենաոճային կանանցից մեկը։ 52-ամյա սուպերմոդելը Փարիզի փողոցներում հայտնվել է աչքի ընկնող կերպարով, որը անմիջապես գրավել է լուսանկարիչների ուշադրությունը։

IMG_1614.jpeg (159 KB)

Շրջագայության համար աստղն ընտրել էր կաշվե կարճ շորտեր, ժանյակավոր վերնաշապիկ, ասեղնագործված բաճկոն և բարձրակրունկ կոշիկներ, որոնք ընդգծում էին նրա հայտնի երկար ոտքերը։ Պապարացիները լուսանկարել են Քեյթին հինգաստղանի հյուրանոցից դուրս գալիս, իսկ անվտանգության աշխատակիցը օգնում էր նրան անցնել երկրպագուների և լուսանկարիչների բազմության միջով։

IMG_1615.jpeg (206 KB)

Մոսսը Փարիզ է ժամանել իր 23-ամյա դստեր՝ Լիլայի հետ՝ տղամարդկանց նորաձևության շաբաթվա համար։ Ավելի ուշ նրանք միասին մասնակցել են Saint Laurent-ի ցուցադրությանը, որի հետ Քեյթը տասնամյակներ շարունակ համագործակցել է։



© NEWS.am STYLE