Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում (VIDEO)

11:11   25 հունիսի, 2026

Հունական երաժշտության ամենասիրված անուններից մեկը կրկին Երևանում է։ Նիկոս Վերտիսը «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց լուսադեմին՝ բարձր տրամադրությամբ ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով:

Հունիսի 26-ին երգիչը կրկին բեմ կբարձրանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ խոստանալով հանդիսատեսին հույզերով ու հայտնի հիթերով լի երեկո։

Համերգի նախաձեռնողը Հունաստանում գործունեություն ծավալող գործարար Կառլեն Առաքելյանն է՝ «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ»-ի համահիմնադիրը, «Armenia National Padel»-ի հիմնադիր նախագահն ու «Pame Padel»-ի սեփականատերը։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանում զարգանում է նաև պադելը՝ սպորտաձև, որը վաղուց մեծ ժողովրդականություն է վայելում Իսպանիայում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Պարագվայում։

Գործարարը կարևորում է նաև հայ-հունական մշակութային կապերի զարգացումը. Նիկոս Վերտիսի երևանյան համերգը դրան միտված նախաձեռնություններից մեկն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրագրող՝ Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Հայկ Տոնոյան



© NEWS.am STYLE