Եկա, տեսա և մոռացա. «Սուպեր աղջիկը» ֆիլմը

18:30   28 հունիսի, 2026

Հերթական DC սուպերհերոսական ֆիլմ՝ Միլի Ալկոկի մասնակցությամբ: Ժանրն ինքնին միշտ էլ ճաշակի հարց է եղել և, կարծես, այսօրվա իրականության մեջ հնացել է, բայց առավել հետաքրքիր է դիտել, թե ինչպես են սցենարիստներն ու ռեժիսորները պայքարում հանդիսատեսին վաղուց արդեն փոքրացած «սվիտերի մեջ»։

Սուպերմենի զարմիկը անձնական ճգնաժամ է ապրում և որոշում է թռչել դեպի Կարմիր Արև, ինչը մարեցնում է նրա ուժերը: Այս անձնական դրաման պետք է մեզ ստիպի համակրել հերոսուհուն որպես անձնավորություն, քանի որ նա կիսում է իր սեփական մարդկային խնդիրները։

Կարան՝ սա մեր սուպերաղջկա անունն է, ընկերանում է դեռահաս Ռութի հետ, որի ընտանիքը սպանվել է աղջիկների ընդհանուր թշնամու՝ Կրամի կողմից։

Իսկ հետո սկսվում են հետապնդումները, հատուցման ծարավը, սերունդների միջև եղած տարբերությունը, մանկական հումորը, մթության մեջ տեսարանները, երբ լավ գրաֆիկա նկարելու ջանքերը չափազանց շատ են, և ժանրի այլ հաճույքները։

Չարագործն ինքը, պարզապես ծաղրանկար է: Բոլոր կերպարների մեջ Լոբոն (Ջեյսոն Մոմոա) ամենահամոզիչն է որպես ավազակ:

Սցենարում ամեն ինչ այնքան դանդաղ և պասիվ է զարգանում, որ կարող եք էկրանին դիտել 30-ականների ցանկացած ճգնաժամ: Ածանցյալ ոճը, տեղայնացված սյուժեն, անտեղի հումորը և պարտադրված դրաման դժվար թե ստիպեն ձեզ մտածել ֆիլմի մասին այն պահին, երբ ոտք դնեք կինոթատրոն:

Ռեժիսոր Քրեյգ Գիլեսփին չի զբաղվել ո՛չ լավ տեսողական էֆեկտներով, ո՛չ էլ գրաֆիկական տեսարաններն ավելի արտահայտիչ դարձնելով: Պատմության տեղայնացված բնույթը և դրա ներկայացումը թույլ չեն տալիս, որ ֆիլմը ընկալվի որպես կինեմատոգրաֆիական տիեզերքի շարունակություն. այն ավելի շատ փորձ է պատկերելու այլընտրանքային պատմություն, որը բավականին կասկածելի է իր կատարմամբ: Կալ-Էլը հաճախ է հայտնվում սյուժեում, կարծես ակնարկելով իրենց ընդհանուր պատմության շարունակության մասին, կարելի է միայն հույս ունենալ, որ այն ավելի դինամիկ կլինի, քան սա:

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE