20:30 28 հունիսի, 2026Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղայանը, գուցե, շուտով դիտողներին ներկայանան նոր համատեղ նախագծով։ Այս մասին դերասանուհի-հաղորդավարուհին ակնկարկել է ինստագրամյան լուսանկարով, որում հայկական հեռուստատեսության բոլոր ժամանակների ամենասիրված երկու հետուստադեմքերը կեցվածք են ընդունել սրճարաններից մեկում։
Посмотреть эту публикацию в Instagram
«Երևանն ինձ համար իմ Մարդիկ են»,-գրառումը սկսել է Նազենին՝ այնուհետև շարունակել,-«Երևանյան տաք արևոտ շողերը, մեզ անդադար մոտեցող բարի մարդիկ ու հյուրընկալ ժպիտները... Ավետ Բարսեղյանի հետ նոր նախագիծ ենք ուզում անել... Աստված առաջ»։
Լուսանկարի հեղինակը Նազենիի ու Ավետի մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Սոֆի Մխեյանն է։
Հունիսի 24-ին հայկական շոուբիզնեսին իր համերգի շուրջ էր համախմբել օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը։ Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում անմահացրել է համերգից մի հուշ՝ լուսանկար, որում երգչուհին պատկերված է երաժշտական աշխարհի իր մյուս ընկերների՝ Արամ mp3-ի, Բրյունետի, Ռոբերտ Քոլոյանի ու Էրիկի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Սարո Թովասյանն ու Սուպեր Սաքոն, կարծես ոգեշնչվելով Մայք Թայսոնի՝ Երևան կատարած այցից, որոշել են ինտեսնիվ պարապմունքներ սկսել մարզասրահում։ Սարոն ինստագրամյան իր էջում կիսվել է մի քանի կադրով, իսկ զավեշտալի հոլովակը մակագրել․ «Tyson in the house»:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Եվա Բաղդասարյանն իր ճամփորդությունն է վայելում Իտալիայում՝ հետևորդների հետ, պարբերաբար, կիսվելով գեղեցիկ կադրեչով։ Եվայի ինստագրամյան նոր հրապարակումը Նեապոլից է։ Դերասանուհին լուսանկարվել է Duomo di Napoli տաճարում և իր հետևորդներից ցուցադրել է տաճարի գեղեցկությունն ու իրեն՝ այդ պատմական կառույցի պատերի ներքո։
Посмотреть эту публикацию в Instagram