Խորեն Լևոնյանն ու կինը՝ Էմման, նշում են իրենց ամուսնության տարեդարձը․ «Ամենագեղեցիկ, ամենաապահով ու ամենակարևոր տեղը այնտեղ է, որտեղ դու ես»

12:28   1 հուլիսի, 2026

Խորեն Լևոնյանն ու կինը՝ Էմման, նշում են իրենց ամուսնության մեկ-ամյակը։ Այս առթիվ դերասանի կինն Instagram-ում նոր հրապարակում է արել՝ արխիվային լուսանկարներով։

Էմման հրապարակել է իրենց հարսանեկան ջերմ կադրերը, ցուցադրել է համատեղ կյանքից այլ դրվագներ՝ ընտանեկան ֆոտոշարք, զբոսանքներ, ինչպես նաև՝ Խորենին փոքրիկ դստեր՝ Արևի հետ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emma_Levonyan (@emma__levonyan)

«Շնորհավոր ՄԵՐ տարեդարձը։ 1 Տարի... Ամենագեղեցիկ, ամենաապահով ու ամենակարևոր տեղը այնտեղ է, որտեղ դու ես… և որտեղ մեր ընտանիքն է։
Սիրում եմ քեզ»,-անկեղծ հրապարակումը մակագրել է Էմման։

Հավելենք, որ զույգի համատեղ երեխայի ծնունդի մասին հայտնի դարձավ մարտին՝ դերասանի «Կինո ու մի քիչ ավելին» ներկայացման ժամանակ, որտեղ մեկ հատված նվիրված էր նրա կյանքի կարևոր մարդկանց։ Հենց այդ ժամանակ Խորենը խոսեց իր որդիների՝ Արմենի ու Արամի մասին և բացահայտեց, որ դուստր է ունեցել, որին Արև են անվանել։ 



© NEWS.am STYLE