13:30 3 հուլիսի, 2026«Զույերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի՝ կինն իր ճշմարտությունն ունի, տղամարդը՝ իր։ Թե ով է ճիշտ կամ սխալ, ոչ ոք չգիտի, քանի որ դուք այնտեղ ներկա չէիք»,-Instagram-ի Stoty բաժնում հրապարակած տեսաուղերձում նշել է Նատալիա Ռոտենբերգը՝ անդրադառնալով իր և Տիգրան Արզաքանցյանի բաժանմանը ու Արզաքանցյանի մեկնաբանությանը։ «Մարդիկ նախընտրում են ապրել ուրիշների պատմություններով, այլոց ճակատագրերով, տրամադրությամբ, իրադարձություններով՝ սեփական կյանքով զբաղվելու փոխարեն, քանի որ սեփական կյանքը կառուցելը շատ ավելի բարդ է, ավելի հեշտ է ուրիշի կյանքին հետևելը»։
Հավելենք, որ ավելի վաղ Ռոտենբերգը հաղորդում էր ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։ Արզաքանցյանն իր հերթին անդրադարձել էր թեմային՝ նշելով․
Посмотреть эту публикацию в Instagram
«Ներկայացնում են, որ Արզաքանցյանն իր կնոջ հանդեպ բռնություն է կատարել․ ասեմ՝ իմանաք, Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառն իր ընտանիքի, կնոջ հետ չի կարող կապվել և չի էլ կարող լինել, որովհետև ես միշտ եղել եմ սիրով ու հարգանքով իմ տիկնոջ հանդեպ ու այդպես է մինչև հիմա։ Եթե մարդիկ իրենց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնել՝ այդ ամենը բարությամբ չի վերջանում՝ թե մեզ, թե նրանց համար»,-տեսաուղերձում նշել էր նա։