13:30 4 հուլիսի, 202628-ամյա դերասանուհի Ժենևիվ Շաննուրը, որը Netflix-ի «Բրիջերթոնները» պատմական դրամայում մարմնավորում է Կլարա Լիվինգսթոնին, անկեղծորեն խոսել է վերջերս մի կնոջ հետ ունեցած իր կրքոտ սիրավեպի մասին: Նա ասել է, որ այս փորձառությունը, որը տեղի է ունեցել Միկոնոս հունական կղզի կատարած աշխատանքային ուղևորության ժամանակ, «ամբողջովին փոխել է սեքսի մասին իր պատկերացումները»:
«Դա նախատեսված չէր, չնայած ես դրա մասին մտածում էի ողջ կյանքիս ընթացքում»,-խոստովանել է Ժենևիվը անձնական բլոգում: «Ես նախկինում աղջիկների հետ համբուրվել էի: Բայց այս անգամ այլ էր: Տեղի ունեցածը փոխեց մտերմության մասին իմ պատկերացումները: Դա քնքշությամբ և բարությամբ լի սեքս էր:

Առաջին անգամ ես հասկացա, թե որքան ուրախություն կարող է գալ մեկ այլ մարդու գիտակցաբար հաճույք պատճառելուց: Կնոջը այդպես զգալու միտքը ինձ անսպասելիորեն զորացնելու զգացողություն տվեց»,-նշել է նա:
Չնայած Միկոնոսում ունեցած իր ինտենսիվ փորձառությանը՝ Շեննուրը շեշտել է, որ «չի զգում իր սեռական կողմնորոշումը որևէ հստակ ձևով սահմանելու անհրաժեշտություն»: