Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը․ Անդրեն նշում է ծննդյան 47-ամյակը

14:36   8 հուլիսի, 2026

Հայտնի երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեն այսօր՝ հուլիսի 8-ին, նշում է ծննդյան 47-ամյակը։ Երգիչն այսօր զգացմունքային հրապարակում է արել՝ տեղադրելով իր մանկության լուսանկարն ու սրտի խոսքը, որը բաղկացած է շնորհակալությունների շղթայից․

«Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին»։

741648804_1378588790803490_5510779605939829268_n.jpeg (92 KB)

Երգիչը խոստովանել է՝ կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել իր համար, բայց այն  սովորեցրել է «գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն»։

«Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք։  Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն»,-գրառումը եզրափակել է Անդրեն։ 



© NEWS.am STYLE