16:18 9 հուլիսի, 2026Ամերիկահայ դիմահարդար Լուի Զաքարյանը արժանացել է իր 19-րդ «Էմմի» անվանակարգին՝ «Saturday Night Live» շոուում իր աշխատանքի համար, ինչը նրան դարձրել է հեռուստատեսության ամենահաջողակ դիմահարդարներից մեկը, գրում է The Armenian Report-ը։
Զաքարյանը առաջադրվել է Բեդ Բաննիի «Saturday Night Live» հաղորդման «Ոչ գեղարվեստական կամ ռեալիթի շոուի լավագույն դիմահարդարում» անվանակարգում։ Նա այդ անվանակարգը կիսում է գլխավոր դիմահարդար Ջեյսոն Միլանիի հետ։