16:32 9 հուլիսի, 2026Ամերիկահայ խմբագիր Փեգի Թաչյանը հերթական անգամ առաջադրվել է հեռուստատեսության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ «Էմմի»-ի, հայտնում է The Armenian Report-ը։
Primetime Emmy Awards մրցանակաբաշխությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Թաչյանը առաջադրվել է «Մեկ տեսախցիկով նկարահանված կատակերգական սերիալի լավագույն մոնտաժ» անվանակարգում՝ Hacks սերիալի «The Cube» դրվագի մոնտաժային աշխատանքի համար։
Թաչյանը «Էմմի» մրցանակակիր՝ կինոյի և հեռուստատեսության խմբագիր է։ Նրա վերջին «Էմմի» անվանակարգը եղել էր Hulu-ի Only Murders in the Building («Միայն սպանություններ շենքում») կատակերգական սերիալի վրա կատարած աշխատանքի համար։
Փեգի Թաչյանը ծնվել է Լիբանանում, սակայն ութ տարեկանում, պատերազմի պատճառով, ընտանիքի հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հետագայում ձևավորել է հեռուստատեսային և կինոարտադրության ոլորտում հաջողակ կարիերա։