Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ իրենց աղմկահարույց ամուսնալուծությունից 15 տարի անց

12:42   13 հուլիսի, 2026

Քիմ Քարդաշյանի և Քրիս Հեմֆրիսի աղմկահարույց ամուսնալուծությունից անցել է գրեթե 15 տարի, իսկ ամուսնությունը տևել էր ընդամենը 72 օր։ Մինչ հեռուստաաստղը մնում է աշխարհի ամենաքննարկվող հայտնիներից մեկը, նրա նախկին ամուսինը վաղուց անհետացել է հանրության աչքից և ամբողջությամբ փոխել է իր կյանքը։

41-ամյա Քրիս Հեմֆրիսը 2017 թվականին թոշակի անցավ NBA-ից և որոշեց կենտրոնանալ բիզնեսի վրա։ Այսօր նախկին բասկետբոլիստը Մինեսոտայում զարգացնում է արագ սննդի ռեստորանների ցանց՝ Dave's Hot Chicken-ը։

«Սպորտից թոշակի անցնելուց ի վեր ես փորձում եմ հեռու մնալ ուշադրության կենտրոնից և սկսել կյանքիս նոր փուլ։ Այժմ ես մշակում եմ իմ բիզնես նախագծերը», - ասում է Հեմֆրիսը։

Նա իր առաջին ռեստորանը բացել է 2023 թվականին այն դպրոցի մոտ, որտեղ մի ժամանակ սովորել էր։ Հետագայում ձեռնարկատերը պայմանագիր կնքեց տասը մասնաճյուղ բացելու համար, ապա ընդլայնեց իր ծրագրերը՝ հասցնելով տարածաշրջանում 30 ռեստորանի։

Հեմֆրիսն այժմ շատ ավելի շատ է խոսում իր բիզնեսի զարգացման մասին սոցիալական ցանցերում, քան անձնական կյանքի մասին։ Նա պարբերաբար հայտնվում է իր ռեստորաններում, շփվում է հաճախորդների հետ և մասնակցում է գովազդային արշավների։

Քրիս Հեմֆրիսը և Քիմ Քարդաշյանը սկսել են հանդիպել 2010 թվականին և ամուսնացել 2011 թվականի ամռանը։ Սակայն, հարսանիքից ընդամենը 72 օր անց Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ հասկացել է, որ սխալ է թույլ տվել դեռևս մեղրամսի ժամանակ, և տարիներ անց հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է ներողություն խնդրել նախկին ամուսնուց իրենց հարաբերությունների ավարտի համար։



© NEWS.am STYLE