«Ես երկար ժամանակ չէի ընդունում իմ վիտիլիգոն։ Փորձում էի թաքցնել այն, կարծես դա ես չէի, կարծես դա սխալ էր, որը պետք է ուղղել»․ Մանո Գրիգորյանն անկեղծացել է

16:05   13 հուլիսի, 2026

Մանո Գրիգորյանն առաջին անգամ խոսել է վիտիլիգո ունենալու մասին (սա մաշկային յուրահատկություն է, որի ընթացքում մաշկի ախտահարված հատվածները ստանում են սպիտակավուն երանգ և սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր)։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անկեղծ խոստովանությամբ։

«Բնականաբար սկզբում շատ դժվար էր, բայց այսօր վիտիլիգոն ինձ համար դարձել է ոչ թե խնդիր, այլ առաջարկ՝ կրկին ինքս ինձ լսելու, հասկանալու, գնալու դեպի ներս, տեսնելու՝ ինչն եմ ես իմ մեջ մերժում»,-ասում է Մանոն։ Տեսանյութը նա ուղեկցել է երկար գրառմամբ, որն ուղղված է ինքդ քեզ ճանաչելուն, սիրելուն և ընդունելուն։ 

«Ես երկար ժամանակ չէի ընդունում իմ վիտիլիգոն։ Փորձում էի թաքցնել այն, կարծես դա ես չէի, կարծես դա սխալ էր, որը պետք է ուղղել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mano Grigoryan (@mano_grigoryan_official)

Բայց որքան շատ էի պայքարում, այնքան ավելի էի հեռանում ինքս ինձանից։

Մի օր ես կանգ առա։ Եվ առաջին անգամ փորձեցի ոչ թե փոխել ինձ, այլ հասկանալ։ Ես հասկացա՝ մարմինս չի պատժում ինձ։ Այն խոսում է։
Խոսում է իմ լռած զգացմունքների, իմ չընդունված մասերի, իմ ներսի ճշմարտության մասին։

Վիտիլիգոն դարձավ իմ ուսուցիչը։ Այն ինձ տարավ դեպի ընդունում։ Դեպի սեր։ Դեպի ինձ։

Այսօր ես չեմ թաքցնում այն։ Ես ապրում եմ դրա հետ՝ որպես իմ մի մասի, ոչ թե իմ թուլության։ Եվ հենց այնտեղ, որտեղ ես ինձ ընդունեցի, սկսվեց իմ ուժը։ Եվ այսօր ես տեսնում եմ ոչ թե սպիտակ բծեր, այլ իմ ճանապարհը՝ դեպի ինքս»,-նշված է գրության մեջ։ 



© NEWS.am STYLE