21:35 13 հուլիսի, 2026Պրիանկա Չոպրա Ջոնասը Ուիմբլդոնին ներկա գտնվելիս լիովին սիրո լեզվով է խոսել։
Երբ դերասանուհին նստած էր «All England Lawn Tennis Club»-ի թագավորական տրիբունայում՝ Սինթիա Էրիվոյի և Լիլի Ջեյմսի հետ, նա զանգահարել է հատուկ հյուրի, որպեսզի վերջինը ևս միանա իրեն՝ թենիսի տոնակատարությանը, գրում է E! News-ը։
Այս ջերմ պահը վիրուսային է դարձել համացանցում։
Լուսանկարներում Պրիանկան իր հեռախոսով ցույց է տալիս իր ամուսնուն կենտրոնական կորտում տեղի ունեցող իրադարձությունները։
Չնայած «Jonas Brothers»-ի անդամը, հնարավոր է, ֆիզիկապես ներկա չէր չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուչովայի հաղթանակին ամերիկացի Կոկո Գաուֆի նկատմամբ, Ուիմբլդոնի 11-րդ օրը հանդիսատեսի շարքում էին շատ այլ աստղեր, այդ թվում՝ Քեշան, Թոմ Հիդլսթոնը և դերասանուհի Հաննա Ուոդինգհեմը։