14 տարվա ամուսնությունից հետո ռոք խմբի վոկալիստը ամուսնալուծվում է կնոջից՝ խոստովանելով, որ համասեռամոլ է

14:32   16 հուլիսի, 2026

Beartooth խմբի առաջատար Քալեբ Շոմոն և նրա կինը՝ Ֆլյոր Շոմոն, պաշտոնապես սկսել են ամուսնալուծության գործընթացը՝ գրեթե երկու ամիս անց այն բանից հետո, երբ երաժիշտը հրապարակայնորեն հայտարարեց, որ համասեռամոլ է։

Page Six-ի համաձայն, զույգը համատեղ ամուսնալուծության դիմում է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան։ Զույգը երեխաներ չունի։

Քալեբն ու Ֆլյորը ամուսնացել են 2012 թվականի ապրիլին և ամուսնացած են եղել 14 տարի։ Այս տարվա մայիսին 33-ամյա երաժիշտը հրապարակել է հուզիչ հայտարարություն, որում առաջին անգամ բացահայտել է իր սեռական կողմնորոշումը։

«Ես հպարտությամբ եմ ասում, որ համասեռամոլ եմ»,- գրել էր արտիստը։

Չնայած ամուսնու անսպասելի բացահայտմանը՝ Ֆլյորը հրապարակայնորեն աջակցել է նրան։ Նա խոստովանել է, որ լուրը ցավալի և ապակողմնորոշող էր, բայց նշել է, որ շարունակում է հարգանքով վերաբերվել Քալեբին և խնդրել է իր երկրպագուներին նույնը անել։

Ավելի ուշ՝ «Disrespectfully» փոդքասթի ժամանակ երաժիշտը բացահայտել է, թե որքան դժվար է եղել զրույցը կնոջ հետ։

«Ես պարզապես լաց էի լինում և փորձում էի գտնել բառերը։ Ես շատ վախեցած էի», - հիշել է Շոմոն։

Նա ասել է, որ կնոջը պատմել է, որ տարիներ շարունակ փորձել է փախչել ինքն իրենից։

«Իմ ներսում կա ինչ-որ բան, որից ես երկար ժամանակ փախչում եմ։ Եվ ես այլևս չեմ ուզում դա անել»,- խոստովանել է նա։

Դուրս գալուց հետո երաժիշտը սկսել է թերապիա և խոստովանել, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ինքն իրեն ընդունելու համար։



© NEWS.am STYLE