54-ամյա Կարմեն Էլեկտրան 30 տարի անց վերադարձել է Playboy

16:23   16 հուլիսի, 2026

Playboy-ում առաջին անգամ հայտնվելուց երեք տասնամյակ անց Կարմեն Էլեկտրան կրկին դարձել է լեգենդար ամսագրի դեմքը։

54-ամյա դերասանուհին և մոդելը լուսանկարվել է 2026 թվականի ամառային համարի համար, որը վաճառքի կհանվի հուլիսի 28-ին։ Լուսանկարիչ Մաքս Մոնտգոմերիի կողմից նկարահանված նոր լուսանկարներում Էլեկտրան է 1990-ականների իր պաշտամունքային կերպարներով է՝ ցանցավոր բոդի, կաշվե կորսետ, ցանցավոր գուլպաներ և բարձրակրունկ կոշիկներ։

IMG_2308.jpeg (150 KB)

Այս անգամ Կարմենը ոչ միայն մասնակցել է լուսանկարահանմանը, այլև հանդես է եկել որպես Playboy-ի հատուկ փորձագետ՝ պատասխանելով ընթերցողների հարցերին սիրո, ինքնավստահության և նորից սկսելու ունակության մասին։

Օրինակ, նա խորհուրդ է տվել վերջերս ամուսնալուծված երկրպագուներից մեկին չվախենալ փոփոխություններից և վայելել կյանքը։

IMG_2309.jpeg (128 KB)

«Ում է հետաքրքրում, թե դա կլիշե է հնչում։ Պարզապես արա դա», - պատասխանել է Էլեկտրան։

Տարիքի մասին խոսելով՝ դերասանուհին նաև անսպասելի խորհուրդներ է տվել 40 տարեկանից բարձր տղամարդկանց։

«Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ պետք չէ փոխել։ Մնացեք երիտասարդ, զվարճալի և գրավիչ»,-ասաց նա։

IMG_2310.jpeg (164 KB)

Կարմենը խոստովանել է, որ երաժիշտ Փրինսը մեծ դեր է խաղացել իր կարիերայում՝ ոչ միայն հավատալով իր վաղ շրջանին, այլև ստեղծելով Կարմեն Էլեկտրա բեմական անունը։ Դերասանուհու խոսքով՝ հենց նա է օգնել իրեն ձեռք բերել ինքնավստահություն։ Վերջերս նա նույնիսկ օրինականորեն գրանցել է այս անունը։

Իր կարիերայի ընթացքում Կարմեն Էլեկտրան հայտնվել է Playboy-ի ավելի քան 150 շապիկներին ամբողջ աշխարհում։ Վերջին համարում նրան միացել է մոդել Կարա Դելևինը, որը դարձել է Playboy-ի շապիկի համար լուսանկարված առաջին բացահայտ լեսբուհի մոդելը։

Լուսանկարները՝ Playboy



© NEWS.am STYLE