Միշել Օբամային կարահանել են հասարակական միջոցառման ժամանակ՝ պարելիս և հյուրերին գրկախառնվելիս

15:29   17 հուլիսի, 2026

Նախկին առաջին տիկին Միշել Օբաման Մարթաս Վայնյարդում կազմակերպված հասարակական միջոցառման աստղն էր, որտեղ նրա շիկացած պարային շարժումները ֆիքսվել են տեսանյութով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vineyard Icon (@vineyard_icon)

Ինստագրամում տեղադրված տեսանյութում 61-ամյա Օբաման նախ ջերմորեն գրկում է երկրպագուին, ապա քայլում է դեպի սրահի կենտրոն և սկսում պարել հյուրերի ծափահարությունների ներքո։ Ամբոխը ոգևորությամբ ողջունում է նախկին առաջին տիկնոջը, երբ նա ժպիտով ցուցադրում է իր պարային շարժումները։

Միշելը մասնակցել է միջոցառմանը Նորմանի ռեստորանում՝ Օուք Բլաֆս թաղամասում։ Երեկոն կազմակերպվել էր The Vineyard Icon Foundation-ի կողմից, որը բարեգործական հիմնադրամ է, աջակցում է համայնքային առաջնորդներին, պահպանում մշակութային ժառանգությունը և ներդրումներ է կատարում երիտասարդ սերունդների զարգացման մեջ։

Երկրպագուները նկատել են, որ Միշելի ամուսինը՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, ներկա չէր։ Սակայն ամուսնու բացակայությունը չի խանգարել նրան դառնալ երեկոյի գլխավոր աստղը և հյուրերին լցնել հիանալի տրամադրությամբ։



© NEWS.am STYLE