«Ուղարկիր ինձ լուսանկար». Պրիանկա Չոպրան բացահայտել է Նիք Ջոնասի անսպասելի խնդրանքը իրենց հարաբերությունների սկզբում

21:37   17 հուլիսի, 2026

Պրիանկա Չոպրան կիսվել է Նիք Ջոնասի հետ իր հարաբերությունների սկզբի մասին զարմանալի պատմությամբ։ Դերասանուհու խոսքով՝ նամակագրությունը շարունակելուց առաջ իր ապագա ամուսինը ցանկացել է համոզվել, որ իրականում շփվում է իր հետ։

Նիք Ջոնասի և նրա եղբայրների՝ Քևինի ու Ջոյի կողմից վարվող «Hey Jonas» փոդքասթի ժամանակ Պրիանկան հիշել է իրենց առաջին հաղորդագրությունները։

«Նա ուզում էր համոզվել, որ դա իսկապես ես եմ։ Այդ պատճառով նա խնդրեց ինձ ուղարկել իրեն լուսանկար, որտեղ ես նայում եմ տեսախցիկին՝ ժամանակի նշմամբ։ Ես մտածեցի. «Սա իսկապես կասկածելի է»։ Բայց միևնույն ժամանակ, ինձ մի փոքր դուր եկավ», - ասաց դերասանուհին։

Նիքը սկզբում ենթադրեց, որ լուսանկարում Պրիանկան է, որը ձեռքում պահում է գետնանուշի յուղի բանկա, բայց նա արագ ուղղեց նրան։

«Ոչ։ Դա նորաձևության ցուցադրությունից հետո էր։ Այդ օրը ես լավ տեսք ունեի»,-ծիծաղելով ասել է Չոպրան։

Ի վերջո, անսովոր փորձությունը աշխատել է։ Զույգը շարունակել է նամակագրությունը, և մոտ մեկուկես տարի անց նրանք սկսեցին հանդիպել։

Նրանց պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Նիքը նկատեց Պրիանկային «Quantico» հեռուստասերիալի գովազդային վահանակի վրա և որոշեց նրան հաղորդագրություն ուղարկել։

«Բարև։ Մի քանի մարդ ինձ ասացին, որ մենք պետք է հանդիպենք։ Եվ ես համաձայն եմ։ Շուտով Լոս Անջելեսում կլինե՞ս», - գրել էր երաժիշտը։

Պրիանկան պատասխանել է՝ առաջարկելով անցնել հաղորդագրությունների, բացատրելով, որ իր թիմը հասանելիություն ունի իր սոցիալական ցանցերի էջին։

Նիք Ջոնասը և Պրիանկա Չոպրան ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերին։ Նրանց դուստրը՝ Մալթին, ծնվել է 2022 թվականի հունվարին։



© NEWS.am STYLE