10:30 18 հուլիսի, 2026Երեկ, վերջապես, Երևանում մի փոքր զով էր, բայց Dalma Parking-ում թեժ էր՝ չնայած անձրևին ու քամուն։ Այստեղ երիտասարդները եկել էին բարձր տրամադրության հետևից, որն ապահովեց Summer Fest 2026-ը՝ միավորելով հայտնի արտիստների ու դիջեյների։
Փառատոնի մեկնարկը տվեցին D'Litte-ն ու Արամ Mp3-ն, իսկ հեդլայները ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի ռեփերներից մեկն էր՝ Մոտը, որի ելույթին հանդիսատեսը սպասեց մինչև վերջ ու համբերատար՝ չնայած դրան նախորդող եղանակային փոփոխություններին։
Երգիչը բեմ բարձրանալուն պես բոլորին ստիպեց կրկին տաքանալ՝ ներկայացնելով իր հայտնի հիթերը՝ «Փշաքաղեցնելով», պատմելով, թե ինչպիսին է սիրահարված տղամարդը և հրավիրելով պարի «Շադեի» ներքո՝ երգ, երը վերջին շրջանում համացանցային հիթ է դարձել։ Երկրպագուների խնդրանքով, ի դեպ, Մոտը երգը կատարեց նաև վերջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչի ելույթներն ուղեկցվեցին իրեն բնորոշ պարային շարժումներով, սպիտակ թաշկինակներով, որոնք ծածանում էին պարերի ընթացքում, Երևանին ու հայերին ուղղված սիրո խոստումներով և, իհարկե, կարևոր մաղթանքով՝ խաղաղություն, սեր ու բարություն, որպեսզի աշխարհն էլ ավելի լավը լինի։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ը ևս ներկա է եղել համերգին։ Ներկայացնում ենք երգչի ելույթի ամենատպավորիչ պահերը։
Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Լիանա Աղաջանյանի