Սիրուշոյի որդու ծննդյան օրը, Նազենի Հովհաննիսյանի 44-ամյակը, Մոտի երևանյան համերգն ու Մանո Գրիգորյանի անկեղծ խոստովանությունը․ Instagram

20:30   19 հուլիսի, 2026

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, նշել է ծննդյան 12-ամյակը։ Այդ առիթով երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է ծննդատնից արխիվային տեսանյութ, որն արվել է որդու լույս աշխարհ գալու օրը։

Հուզիչ կադրերին կից Սիրուշոն գրել է.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Շնորհավոր ծնունդդ, իմ տղա... Ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին... Այս պահը միշտ կմնա ինձ հետ։ Իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ամենակարևոր երեք պահերից առաջինը... Արդեն 12 տարի է անցել, ու այսօր դու ոչ միայն մեր տղան ես, այլ նաև մեր ընկերը»։

Հուլիսի 18-ին իր ծննդյան օրն է նշել նաև դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որը դարձավ 44 տարեկան։ Նա Instagram-ում հրապարակել է տեսանյութ և կիսվել իր մտքերով՝ ամփոփելով կյանքի այս շրջանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Ես ազատ եմ, անխմբագիր։ Ես հայ եմ, իմԵրկրացի։ Ես մարդ եմ, ու աշխարհն է իմը։ Ապրի՛ր, աղջիկ... Արժեր լույս աշխարհ գալ, թեկուզ միայն մեկ անգամ մայրամուտը տեսնելու համար... 44-ում և հավերժ ունեմ ամենակարևորը՝ Սե՜ր... Միշտ փառք Տիրոջ։ Շնորհակալ եմ»,– գրել է նա։

Ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Մոտը, հուլիսի 17-ի առավոտյան ժամանել է Երևան, իսկ արդեն նույն երեկոյան ելույթ ունեցել Summer Fest-ի բեմում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երգիչը հանդիսատեսին ներկայացրել է իր ամենահայտնի հիթերը՝ բեմը կիսելով Արամ Mp3-ի, D'Litte-ի և հայ դիջեյների հետ։ Համերգը վերածվել է ամառային ամենաթեժ երաժշտական երեկոներից մեկի՝ հավաքելով մեծ թվով երկրպագուների։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Դերասանուհի Մանո Գրիգորյանը առաջին անգամ բացահայտ խոսել է իր մոտ առկա վիտիլիգոյի մասին՝ կիսվելով անձնական պատմությամբ և ինքնընդունման ճանապարհով։

Instagram-ում հրապարակված տեսանյութում նա պատմել է, որ սկզբնական շրջանում հիվանդությունն իր համար շատ ծանր էր, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է ինքն իրեն ավելի լավ ճանաչելու հնարավորություն։

«Սկզբում շատ դժվար էր, բայց այսօր վիտիլիգոն ինձ համար դարձել է ոչ թե խնդիր, այլ առաջարկ՝ կրկին ինքս ինձ լսելու, հասկանալու, գնալու դեպի ներս, տեսնելու՝ ինչն եմ ես իմ մեջ մերժում»,– նշել է դերասանուհին։

Տեսանյութին կից հրապարակված երկար գրառման մեջ Մանոն պատմել է, որ երկար ժամանակ փորձել է թաքցնել մաշկի առանձնահատկությունը, սակայն հետագայում հասկացել է, որ այն իր թուլությունը չէ, այլ կյանքի կարևոր դասերից մեկը։

«Ես երկար ժամանակ չէի ընդունում իմ վիտիլիգոն։ Փորձում էի թաքցնել այն, կարծես դա ես չէի, կարծես դա սխալ էր, որը պետք է ուղղել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mano Grigoryan (@mano_grigoryan_official)

Բայց որքան շատ էի պայքարում, այնքան ավելի էի հեռանում ինքս ինձանից։

Մի օր ես կանգ առա։ Եվ առաջին անգամ փորձեցի ոչ թե փոխել ինձ, այլ հասկանալ։ Ես հասկացա՝ մարմինս չի պատժում ինձ։ Այն խոսում է՝ իմ լռած զգացմունքների, իմ չընդունված մասերի, իմ ներսի ճշմարտության մասին։

Վիտիլիգոն դարձավ իմ ուսուցիչը։ Այն ինձ տարավ դեպի ընդունում, դեպի սեր, դեպի ինձ։

Այսօր ես չեմ թաքցնում այն։ Ես ապրում եմ դրա հետ՝ որպես իմ մի մասի, ոչ թե իմ թուլության։ Եվ հենց այնտեղ, որտեղ ես ինձ ընդունեցի, սկսվեց իմ ուժը։ Այսօր ես տեսնում եմ ոչ թե սպիտակ բծեր, այլ իմ ճանապարհը՝ դեպի ինքս»։



© NEWS.am STYLE