«Երջանկությունը գոհության մեջ է». Մարի Գրիգորյանի անկեղծ խոստովանությունները կյանքի, թատրոնի և սիրո մասին

11:30   19 հուլիսի, 2026

Թատրոնը մի վայր է, որտեղ դերասանը ամեն օր ապրում է մի քանի կյանք։ Բայց երբ բեմն ավարտվում է, դիմակները մնում են կուլիսներում, և սկսվում է ամենաանկեղծ պատմությունը՝ մարդու մասին։

Դերասանուհի Մարի Գրիգորյանը հանդիսատեսին հայտնի է իր զգացմունքային, բնական և անկեղծ դերակատարումներով։ Բեմում նա մշտապես փնտրում է ճշմարտությունը՝ հավատալով, որ ամեն կերպարի հիմքում մարդն է՝ իր ապրումներով, վախերով, սիրով և երազանքներով։ Նրա ստեղծագործական ճանապարհը կապված է թատրոնի հետ, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է որպես դերասանուհի՝ յուրաքանչյուր նոր կերպարին մոտենալով  յուրահատուկ սիրով։ 

Այս անգամ, սակայն, զրույցը դերերի մասին չէ։ Այն Մարիի մասին է՝ որպես մարդու։ Ի՞նչն է նրա համար երջանկությունը, ո՞ր հիշողությունն է ամենից վառ մնացել մանկությունից, ինչի՞ց է վախենում, ինչպե՞ս է ապրում բեմ բարձրանալուց առաջ եղած լռությունը, և ինչո՞ւ է կարծում, որ սերը միայն զգացում չէ, այլ նաև ընտրություն։



© NEWS.am STYLE