10:40 20 հուլիսի, 2026Շակիրան դարձյալ հայտնվել է երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Բուռն քննարկումների առիթ է դարձել 26-ամյա ֆուտբոլիստ Ֆերան Տորեսի հետ նրա ջերմ ու ֆլիրտային շփումը։ Դա տեղի է ունեցել կիրակի օրը՝ 2026 թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից անմիջապես հետո, որտեղ Իսպանիայի ծագող աստղը հաղթական գոլ էր խփել Արգենտինայի դարպասը։

Շակիրան՝ 47-ամյա կատակերգու Քևին Հարթի հետ միասին, Տորեսին է հանձնել «Հանդիպման լավագույն խաղացողի» մրցանակը։
Ակնարկներ Պիկեին և սոցցանցերի արձագանքը
Մինչ փոփ-դիվան գրկախառնվում էր մրցաշարի հաղթողի հետ, երկրպագուները սոցիալական ցանցերը ողողեցին իռոնիկ հրապարակումներով՝ հիշելով նրա նախկին սիրելիին՝ 39-ամյա նախկին պաշտպան Ժերար Պիկեին։ Երկրպագուները եկան այն եզրակացության, որ Պիկեն հիմա հաստատ «մատներն է կրծում»՝ հետևելով, թե ինչպես է Շակիրան մտերմիկ զրուցում ավելի երիտասարդ ու գրավիչ Տորեսի հետ։

Հիշեցնենք, որ նախկին զույգը 11 տարի ապրել է միասին և աղմկոտ սկանդալով բաժանվել 2022 թվականի հունիսին։
X սոցիալական ցանցի օգտատերերը չեն խնայել մեկնաբանությունները․
Հատկանշական է, որ սա Շակիրայի արդեն չորրորդ համագործակցությունն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։ Այս ցուցանիշով նա գերազանցել է իր նախկին ամուսնուն․ Պիկեն մրցաշարին որպես խաղացող մասնակցել է երեք անգամ (2010, 2014 և 2018 թվականներին)։
Շակիրան առաջին անգամ մունդիալում ելույթ է ունեցել դեռևս 2006 թվականին Գերմանիայում, այնուհետև փայլել է 2010-ին ՀԱՀ-ում և 2014-ին Բրազիլիայում, իսկ 2026 թվականին նրա անունն առհասարակ դարձել է համաշխարհային այս գլխավոր իրադարձության հոմանիշը։