35 տարեկանում կյանքից հեռացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի ֆինալիստ ԼաՏոյա Մալքոլմը

10:52   21 հուլիսի, 2026

«Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի նախկին ֆինալիստ ԼաՏոյա Մալքոլմը մահացել է 35 տարեկանում։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարել են մրցույթի կազմակերպիչները։

«Մենք խորապես վշտացած ենք «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի ֆինալիստ ԼաՏոյա Մալքոլմի մահվան կապակցությամբ, որը հպարտությամբ մրցում էր 2024 թվականի տիտղոսի համար» -ասվում է կազմակերպության Ինստագրամի էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Մեր անկեղծ ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին և սիրելիներին։ Հանգչիր խաղաղությամբ, ԼաՏոյա, դու երբեք չես մոռացվի»։

Մահվան պատճառը դեռևս չի հրապարակվել։

Բացի «Միսս Տիեզերք 2024» ազգային մրցույթին մասնակցելուց (որտեղ Ռեյչել Սիլվերան վերջիվերջո նվաճեց թագը), Մալքոլմը նույն թվականին նվաճել է նաև «Միսս Ջամայկա Բիկինի Ինթերնեշնլ» տիտղոսը։ Կազմակերպիչները նրան նկարագրել են որպես «դերասանուհի և կատարող՝ զվարճանքի ոլորտում տասնամյակից ավելի փորձով»։ Սոցցանցերի համաձայն, նա նաև աշխատել է որպես պարուսույց և հեռուստահաղորդավար։



© NEWS.am STYLE