Ռաֆայել Երանոսյանի անակնկալ նվերը 45-ամյակի առթիվ` «Կինոմոսկվա»-ի կողմից

18:01   25 հուլիսի, 2026

Սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Տարբեր ոլորտի ներկայացուցիչներն ամբողջ օրվա ընթացքում շնորհավորում են դերասանին, բայց ամենատարբերվող շնորհավորանքը եղավ «Կինոմոսկվա»-ի  կողմից։ Ռաֆայել Երանոսյանի նկարներով է պատվել կինոթատրոնը։  

NEWS.am STYLE-ը զրուցեց հոբելյարի հետ` հասկանալու, թե նախապես նա տեղյա՞կ էր, որ նման ձևով շնորհավորանք կլինի, Ռաֆայելը նշեց.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Ես գյուղում իմ ընտանիքի հետ եմ այս պահին նշում ծնունդս։ Դա ինձ նվեր է կինոթատրոնի տնօրեն Հովհաննես Ադոյանի կողմից։ Նա ինձ շնորհավորեց և ասաց, որ քանզի կինոյի մարդ եմ, այդ ձևով է ցանկացել շնորհավորել։  Սկզբում, երբ նկարներն ուղարկում էին պաստառների, ես էլ մտածեցի ֆոտոշոփ է, բայց պարզվեց իրականություն է։ Հուզվեցի, հաճելի է շատ, շնորհակալ եմ։ Եկել եմ գյուղում նշելու ծննդյանս օրը, քանի որ շատ եմ սիրում իմ ծննդավայրը, միշտ ու ամեն իրավիճակում գյուղիս կողքին եմ»։



© NEWS.am STYLE