20:30 26 հուլիսի, 2026Instagram-ում հայ հայտնիները շարունակում են կիսվել իրենց կյանքի կարևոր և հուզիչ պահերով։ Այս շաբաթ ուրախալի նորություններով հանդես եկան Մաշ Իսրայելյանն ու Գարիկ Սաֆարյանը, ծննդյան տարեդարձը նշեց Լուսինե Թովմասյանը, սիրո մասին անկեղծ գրառում հրապարակեց Լիլիթ Բասյանը, իսկ Սիրուշոն ներկայացրեց PreGomesh-ի հերթական նոր զարդը։
Մաշ Իսրայելյանն ու Գարիկ Սաֆարյանը դիմավորել են երկրորդ դստերը
Посмотреть эту публикацию в Instagram
Մաշ Իսրայելյանն ու Գարիկ Սաֆարյանը ողջունել են իրենց երկրորդ դստերը, որին անվանել են Ալիա։ Երգչուհին Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են փոքրիկի հետ հիվանդանոցից վերադառնում տուն։
«Հիվանդանոցից տուն՝ ամենաթանկ գանձով։ Սիրով, ծաղիկներով ու անհուն երջանկությամբ լի այս օրը կմնա մեր սրտերում ընդմիշտ»,-տեսանյութին կից գրել է նա։
Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակը
Посмотреть эту публикацию в Instagram
Հուլիսի 25-ին Լուսինե Թովմասյանը նշել է ծննդյան 40-ամյակը։ Մոդելը Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով իր տոնական կերպարը և կիսվելով կյանքի այս շրջանի մասին իր մտքերով։
«40 տարեկան եմ ու կարող եմ վստահ ասել՝ սա հրաշալի տարիք է։
Այսօր ինձ իսկապես շատ երջանիկ մարդ եմ համարում։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ՝ իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ հարազատների, իմ ընկերների, իմ ապրած ճանապարհի և կյանքի բոլոր դասերի համար։
Այո՛, երազանքներ դեռ շատ կան, նպատակներ՝ նույնպես։ Բայց երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ ամենամեծ հարստությունն արդեն ունեմ»,-գրել է նա։
Լիլիթ Բասյանը՝ կյանքի ամենամեծ հարստության մասին
Посмотреть эту публикацию в Instagram
Լիլիթ Բասյանը շարունակում է հետևորդների հետ կիսվել իր անձնական երջանկությամբ։ Հայտնի սննդաբանը սիրելիի հետ նոր տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այն զգացողության մասին, որը, իր խոսքով, հնարավոր է միայն ապրել, ոչ թե նկարագրել։
«Այսքան տարիներ ես անընդհատ ասում էի, որ իմ տղամարդը այստեղից չէ։
Նա ինձ մոտ եկավ երազի մեջ մեր հանդիպումից շատ առաջ։ Ես չգիտեի նրա անունը։ Ես չգիտեի նրա դեմքը։ Բայց ես մի բան գիտեի. երբ ես նրա հետ էի, իմ հոգին ճանաչում էր այս զգացողությունը` տան զգացողությունը։
Կա մի վիճակ, որը չի կարելի բառերով բացատրել։ Այն կարելի է միայն զգալ։ Երբ դու մեկի հետ ես, այլևս պետք չէ վախենալ։ Քեզ պետք չէ սեր վաստակել։ Քեզ պետք չէ լինել ինչ-որ մեկը։
Դու պարզապես վերադառնում ես ինքդ քեզ մոտ։
Այսօր ես հասկանում եմ. կյանքի ամենամեծ հարստությունը փողը, հաջողությունը կամ նվաճումները չեն։
Ամենամեծ հարստությունը այն մարդու հետ հանդիպելն է, որի հետ քո հոգին վերջապես ասում է.
«Ես տանն եմ»։
Եվ այսօր ես կարող եմ անսահման երախտագիտությամբ ասել.
Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ»։
Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի նոր զարդը
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի հերթական նորությունը՝ այս անգամ անդրադառնալով «Մկրտություն - Կնունք» թեմային։ Երգչուհին հրապարակել է զարդը ներկայացնող տեսանյութ և գրել.
«Մկրտություն - Կնունք․ մկրտությունը առաջին և հիմնական խորհուրդն է, որով մարդը դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ և սկսում է իր քրիստոնեական կյանքը»,-զարդը ներկայացնող տեսանյութին կից գրել է երգչուհին։