Ընտանեկան սիրավեպ. ամերիկուհին քնել է իր դստեր փեսացուի հետ և պնդում է, որ ամուսինը հիացած է

23:01   27 հուլիսի, 2026

Ամանդա անունով 55-ամյա ամերիկուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ բացահայտորեն խոստովանելով, որ հարաբերություններ ունի սեփական դստեր փեսացուի հետ։ Կնոջ խոսքով՝ ոչ ամուսինը, ոչ էլ ինքը՝ դուստրը, ընդհանրապես դեմ չեն եղել նման փորձին, ավելին, առաջարկը եղել է հենց տղայից, գրում է Daily Star-ը։

Դերային խաղեր և ընտանեկան պայմանագիր

Ամանդան 15 տարի զբաղվում է սվինգինգով և վերջին չորս տարիների ընթացքում ակտիվորեն ստեղծում է մեծահասակների համար նախատեսված բովանդակություն: Նա ասում է, որ իր ապագա փեսայի հետ մտերմության գաղափարն առաջացել է որպես դերակատարման սցենար. տղամարդը խոստովանել է, որ իրեն միշտ գրավել են հասուն կանայք և առաջարկել է իրագործել այս ֆանտազիան տեսախցիկի առաջ:

«Գաղափարը նրանն էր: Մենք բոլորս երևակայություններ ունենք, և մեր ապրելակերպի մի մասն այն է, որ դրանք ապրենք։ Այս իրավիճակը միայն թեժացրել է սեքսը: Մեր մշակույթը հիմնված է համաձայնության հետ, այնպես որ իմ աղջիկը լիովին համաձայն էր և գոհ էր արդյունքից»,-ասում է Ամանդան:

Ամանդայի ամուսինը, նրա խոսքով, նույնպես հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին։ Զույգը սկզբում եկել էր սվինգերների համայնք՝ փնտրելու նոր սենսացիաներ և զվարճություններ։

Տարիքը խոչընդոտ չէ

Ամանդան բացահայտորեն խոսում է տարբեր տարիքի տղամարդկանց հետ ունեցած իր փորձառությունների մասին. նրա ամենաերիտասարդ զուգընկերը 24 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 72։

«Ինձ համար խոսքը ոչ թե տարիքի, այլ անկեղծ շփման մասին է։ Եթե մարդ ուրախ է, շփվող և հաճելի է նրա կողքին լինել, ապա անձնագրում համարը նշանակություն չունի»,- բացատրում է նա։

Կինը կարծում է, որ հասարակությունը չափազանց կողմնակալ է սվինգերական մշակույթի նկատմամբ՝ այն շփոթելով անառակության հետ: «Շատերը կարծում են, որ սվինգերները քնում են ում հետ պատահի, բայց դա ճիշտ չէ: Մեր ապրելակերպը հիմնված է ազնվության, մեր զուգընկերների հետ բաց շփման և անվտանգության վրա: Եթե «սովորական» աշխարհի մարդիկ կիսեին նույն արժեքները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ»:



© NEWS.am STYLE