Սիրուշոն՝ նոր ֆոտոշարքում, Իվետան՝ BIAF 2026-ի մրցանակակիր, Գևորգ Գրիգորյանը ցուցադրել է ընկերուհուն. Instagram-ը՝ այս շաբաթ

20:30   2 օգոստոսի, 2026

Սիրուշոն ներկայացրել է նոր ֆոտոշարք

Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայանալով նուրբ և էլեգանտ կերպարում։ Երգչուհին լուսանկարվել է երկնագույն ատլասե զգեստով, իսկ կերպարն ամբողջացրել է PreGomesh-ի հավաքածուից ընտրված տպավորիչ զարդերով՝ երկար հուլունքներով և խաչի կախազարդով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Պատմությունը դարերի միջով խոսում է մեզ հետ… մնում է լսել…»,-ֆոտոշարքին կից գրել է երգչուհին։

Իվետա Մուկուչյանը՝ BIAF 2026-ի մրցանակակիր

Իվետա Մուկուչյանը Instagram-ում հայտնել է ուրախալի նորության մասին։ Երգչուհին արժանացել է BIAF 2026-ի մրցանակին, ինչի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և իր երկրպագուներին։

«Շնորհակալ եմ BIAF 2026-ին՝ ինձ որպես հայ արտիստ և իմ Who Am I ալբոմը գնահատելու այս մեծ պատվի համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Այս մրցանակը նվիրում եմ իմ բոլոր երկրպագուներին և աջակիցներին, ովքեր տարիներ շարունակ հավատացել են ինձ և եղել են իմ կողքին»,-տեսանյութին կից գրել է նա։

Լուարա Հայրապետյանը սպասում է առաջնեկին

2009 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը «Բարսելոնա» երգով ներկայացրած Լուարա Հայրապետյանը սպասում է իր առաջնեկին։ Երգչուհին սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է նոր ֆոտոշարք՝ հայտնելով ուրախալի լուրը։

«Սպասում ենք քեզ»,-գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luara Ayrapetyan (@luaramelody)

Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է իր ընտրյալին

Դերասան Գևորգ Գրիգորյանը հետևորդներին առաջին անգամ ներկայացրել է իր սիրելիին։ Նա սոցիալական ցանցերում հրապարակել է համատեղ լուսանկարներ, որոնցում զույգը ջերմ գրկախառնված է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevorg Grigoryan (@gevorggrigoryanofficial)

«In the darkest of times, in the most dreadful hour, my light»,-անգլերենով գրել է դերասանը, ինչը թարգմանաբար նշանակում է. «Ամենամութ ժամանակներում, ամենավատ պահերին՝ իմ լույսը»։

Գևորգի ընտրյալը Քրիստինա Բալյանն է։ Ինչպես նշված է նրա սոցիալական ցանցերի էջում, նա մասնագիտությամբ հոգեբան է։ Օրեր առաջ Քրիստինան ևս հրապարակել էր համատեղ տեսանյութ, որում ինքն ու դերասանը պարում են։

Հիշեցնենք, որ Գևորգ Գրիգորյանը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր իր սերիալային խաղընկերուհի, դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ։ Նրանց բաժանության մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ։



© NEWS.am STYLE