Ռուսական սկանդալային դերասանը Ղազախստանի կինոթատրոնում popcorn է վաճառելու

17:44   6 մարտի, 2014

Ռուսական սկանդալային դերասան Ալեքսանդր Պանինը Ղազախստանի կինոթատրոններից մեկում popcorn է վաճառելու: Մեկ ամիս առաջ հարբած վիճակում կռիվ սարքելու համար նրան Կոկշեթաուում (Ղազախստանի Ակմոլինսկի մարզի վարչական շրջան) վարչական պատասխանատվության են ենթարկել: Այդ ժամանակ հարբած դերասանը խանգարել էր ներկայացմանն ու հետնաբեմում սկանդալ բարձրացրել: Արդյունքում կազմակերպիչները ստիպված էին եղել դադարեցնել բեմադրությունն ու վերադարձնել տոմսերի գումարը: Ներկայացման կազմակերպիչ Մարինա Դրուցկայան բողոքել էր Պանինի վարքից եւ հայտարարել, որ դերասանից իր հասցեին չափազանց վիրավորական արտահայտություններ է լսել:

«Դերասանն ինքն է եկել մեզ մոտ՝ կինոթատրոն եւ առաջարկել ներկայացումներից առաջ popcorn վաճառել: Մարտի 7-ին մեր կինոթատրոնի ծննդյան օրն է: Նա ցանկացել է շփվել Կոստանայսկի հանդիսատեսի հետ»,- ասել է «Ղազախստան» կինոթատրոնի աշխատակից Սվետլանա Սալտիկովան:

Պանինը, ով անցյալ տարի աշնանը ոստիկանների առջեւ ինքնաբավարարմամբ էր զբաղվել, հինգշաբթի օրերին մինչեւ ֆիլմի ցուցադրությունը մեկ ժամ վաճառող է աշխատելու: Ընդ որում, Интерфакс-ի փոխանցմամբ, նրա մասնակցությամբ ֆիլմ չի լինելու:

Ավելի վաղ դերասանի նկատմամբ վարչական գործ էր հարուցվել՝ հասարակության մեջ անսթափ վիճակով հայտնվելու համար, որը նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով տուգանք է ենթադրում (շուրջ 20 դոլար):

«Որքան ինձ հայտնի է, ոստիկանությունն ինքն է պատժել նրան, գործը դատարան չի հասել: Ինչպես է այդ իրականացվել՝ ինձ հայտնի չէ»,- նշել է դատախազը:



© NEWS.am STYLE