Լեոնարդո Դի Կապրիոն՝ Չելյաբինսկի կամերային թատրոնի պատվավոր արտիստ

12:49   6 մարտի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Չելյաբինսկի կամերային թատրոնի պատվավոր արտիստ է դարձել: «Օսկար 2014»-ից հետո Լեոյի տրամադրությունը նախանձելի չէր, քանի որ դերասանն այնքան էր սպասում բաղձալի արձանիկին, բայց…

Դի Կապրիոն առաջադրված էր Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում դերի համար, բայց մրցանակ չստացավ: Դերասանին աջակցելու համար Երկիր մոլորակը միավորել է ուժերը:

Չելյաբինսկի կամերային թատրոնի կոլեկտիվը նույնպես միացել է աջակցողների բանակին եւ որոշել Դի Կապրիոյին «Օսկար» հիշեցնող թուջե արձանիկ նվիրել: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Յուրի Սիչեւին:

Հիմա Դի Կապրիոն կարող է անվճար հաճախել թատրոնի բոլոր ներկայացումներին եւ թատրոնի անունն օգտագործել իր գովազդային արշավներում: «Բացի այդ, մենք ուրախ կլինեինք նրան տեսնել մեր ներկայացումներից որեւէ մեկում որպես դերասան»,- հայտարարել է Սիչեւը:

Թատրոնը պատվավոր արտիստի կոչմանն արժանանալու մասին դերասանին տեղեկացրել է Twitter-ի, նրա գործակալների եւ Հոլիվուդում ընդհանուր ծանոթների միջոցով:



© NEWS.am STYLE