14:31 5 օգոստոսի, 2026Սեյնթ Ուեսթը պաշտոնապես միացել է սոցիալական ցանցերի աշխարհին: Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 10-ամյա որդին բացել է իր սեփական Ինստագրամի էջը, որտեղ արդեն հասցրել է կիսվել առաջին հաջողություններով:
Սեյնթն իր առաջին գրառումը կատարել է շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին՝ հրապարակելով տեսանյութ մանուշակագույն էլեկտրական մոտոցիկլետով (e-moto): Դրանից հետո տղան տեղադրել է ևս յոթ տեսանյութ, որոնցում ցուցադրում է իր բայքը և վարում այն ընտանեկան էլիտար թաղամասում:
Քիմ Քարդաշյանը շտապել է աջակցել որդուն՝ հավանելով տեսանյութը և թողնելով սրտիկով մեկնաբանություն օգոստոսի 3-ին: Ինչպես հայտնում է PEOPLE ամսագրի աղբյուրը, աստղային մայրը գործընթացը պահում է լիարժեք վերահսկողության տակ. Քիմն անձամբ դիտում և հաստատում է Սեյնթի յուրաքանչյուր գրառում՝ նախքան այն համєցանցում հայտնվելը: Այս պահին հարազատներից միայն Քիմն է հետևում տղային, իսկ էջի հետևորդների թիվն արագորեն մոտենում է 9,000-ի: