«Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը ելույթ կունենա Երևանում

14:12   7 օգոստոսի, 2026

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ DARA-ն, ելույթ կունենա Երևանում՝ Coca-Cola Fest-ի շրջանակում, որը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Yerevan Park-ում։ Այս մասին նշված է Fest-ի ինստագրամյան էջում։ 

«Coca-Cola Fest-ի երկրորդ հեդլայները DARA-ն է՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը։ 

Բուլղարական փոփի համարձակ արտիստ, ով X Factor-ի եզրափակչից հասավ «Եվրատեսիլի» հաղթանակին՝ իր կանոններով, իր էներգիայով և ժանրային սահմաններ չճանաչող երաժշտությամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Coca-Cola Fest (@coca_colafest)

«Եվրատեսիլում» հաղթանակից հետո նրա BANGARANGA հիթը շարունակեց գրանցել միջազգային հաջողություններ՝ հայտնվելով Billboard-ի համաշխարհային հիթ-շքերթներում։

Հզոր վոկալ, ինքնատիպ կերպար և նոր ասելիք․ պատրաստվի՛ր զգալու BANGARANGA-ի ամբողջ ուժը Coca-Cola Fest 2026-ում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հավելենք, որ ֆեստի հեդլայներներից է նաև շվեդ երգիչ և երաժիշտ Ջոն Մարտինը։ Այս տարվա ֆեստին ելույթ կունենան նաև հայկական շոուբիզնեսից մի շարք հայտնի արտիստներ, այդ թվում Էրիկ Կարապետյանը, Քրիստինա Սին, Էմմին, Nemra-ն, Mamba-ն, Սոնա Եսայանը, Kami Friends Project-ը, Սիմոնը, Պարգը, Արամ Mp3-ը, Mimod-ը, D'Litte-ը, Սարոն, Արսեն Գրիգորյանը և այլք։ 



© NEWS.am STYLE