10:30 9 օգոստոսի, 2026Սևան Շահմիրյանի անունը շատերին հայտնի է մարզական ոլորտից, սակայն ոչ բոլորը գիտեն նրա ստեղծագործական կողմի մասին։ Երաժշտությունն իր կյանքում վաղուց է զբաղեցնում առանձնահատուկ տեղ, և այժմ այդ ճանապարհը նոր փուլ է մտնում՝ հեղինակային համերգով։
Օգոստոսի 12-ին, ժամը 20:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Սևան Շահմիրյանի առաջին աուդիո-վիզուալ մենահամերգը՝ *«The Last Breath»* խորագրով։ Համերգի գաղափարը, կազմակերպումն ու ստեղծագործական իրականացումը հեղինակինն են, ինչը նախագիծն առավել անձնական և ամբողջական է դարձնում։
«The Last Breath» խորագիրն արդեն իսկ հուշում է երաժշտության բնույթի մասին։ Այն անդրադառնում է մարդու ներաշխարհին, ապրումներին, լռությանը, կորստին, պայքարին ու վերածննդին։ Սևան Շահմիրյանի երաժշտությունը չի սահմանափակվում միայն հնչյուններով. այն պատմություններ է փոխանցում, որոնք յուրաքանչյուր ունկնդիր կարող է ընկալել իր փորձառության և զգացողությունների միջոցով։
Մեզ հետ զրույցում Սևան Շահմիրյանը պատմում է, թե ինչպես է ծնվել համերգի գաղափարը, ինչ ճանապարհ է անցել նախագիծը մինչև բեմ հասնելը և ինչու է կարևոր, որ հանդիսատեսը ոչ միայն լսի, այլև ապրի յուրաքանչյուր ստեղծագործություն։
«The Last Breath»-ը պարզապես համերգ չէ։ Այն երաժշտության, լույսի և վիզուալ արվեստի համադրությամբ կառուցված պատմություն է, որը հանդիսատեսին հրավիրում է մի քանի ժամով դուրս գալ առօրյայից և բացահայտել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հնչյուն ունի իր ասելիքը։