Էնն Հեթուեյը պատասխանել է իրեն ատողներին, որոնք մեղադրել են իրեն հղիություն կեղծելու մեջ  

13:14   11 օգոստոսի, 2026

Էնն Հեթուեյը հումորով պատասխանել է սոցիալական ցանցերում տարածված անհեթեթ լուրերին, թե ինքը կեղծում է հղիությունը։ Թեժ բանավեճը սկսվել է նրա նոր՝ «Կաղնի փողոցի վերջը» ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերայի վիրուսային կադրերից։

View this post on Instagram

A post shared by Anne Hathaway (@annehathaway)

Կարմիր գորգին հայտնվելով աչքի ընկնող մետաքսե կարճ վերնաշապիկով և ցածր գոտկատեղով ջինսերով, որոնք ամբողջությամբ բացում էին նրա կլորացած փորը, դերասանուհին լայն ուշադրություն է գրավել։ Սակայն TikTok-ի և այլ սոցիալական ցանցերի օգտատերեր անսպասելիորեն մեղադրել են աստղին խաբեության մեջ՝ պնդելով, որ նրա հղիությունը «կեղծ» տեսք ուներ, և որ նրա փորը կեղծ էր։ Չանտեսելով ենթադրությունները, Հեթուեյը Ինստագրամում հրապարակել է պրեմիերայի նախապատրաստական աշխատանքների հետնաբեմը՝ հեգնական մակագրությամբ. «Կեղծ մազեր, իսկական փորիկ, վայելեք երեկույթի քաոսը ինձ հետ, մինչ իմ հանդերձանքը բառացիորեն հալվում է շոգից»։

Էնն Հեթուեյը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, արդեն երկու որդիների՝ 10-ամյա Ջոնաթանի և 6-ամյա Ջեքի ծնողներ են։ Դերասանուհին հունիսի կեսերին սոցիալական ցանցերում հուզիչ տեսանյութի միջոցով հայտարարել է, որ սպասում են իրենց երրորդ երեխային։

Ավելի ուշ՝ «Սեթ Մեյերսի շոու»-ում, դերասանուհին խոստովանել է, որ հղիության լուրը մեծ և ուրախալի անակնկալ էր իր և իր ամուսնու համար։



© NEWS.am STYLE