Երգչուհի Լիզզոն նշել է ճարպից ազատագրման ամիսը փոքրիկ բիկինիով  

14:36   11 օգոստոսի, 2026

Հայտնի ամերիկացի երգչուհի Լիզզոն նշել է ճարպից ազատագրման ամիսը՝ իր երկրպագուներին ներկայացնելով վառ ամառային լուսանկար: 38-ամյա Գրեմմի մրցանակակիրը և մարմնի դրականության ակտիվ պաշտպանը Instagram-ում հրապարակել է իր սեփական ապրանքանիշի լողազգեստով ապշեցուցիչ լուսանկար:

Լուսանկարում երգչուհին լողավազանի մոտ է՝ Yitty Swim շարքի փայլուն մանուշակագույն բիկինիով, որը բաղկացած է փոքրիկ վերնազգեստից և բարձր իրանով ներքևի մասից, որը զարդարված է կողքերին ժապավեններով: Աստղը իր կերպարը լրացնում է հաստ արևային ակնոցներով և երկար, բաց շագանակագույն մազերով:

Լիզզոն գրառումը վերնագրել է իր հետևորդների համար ոգեշնչող ուղերձով. «Շնորհավոր ճարպից ազատագրման ամիս»: Կոչ եմ անում իմ բոլոր աղջիկներին, որոնք 90 կգ–ից ավելի են՝ դուրս եկեք և ցույց տվեք ձեզ»:

Սադրիչ գրառման հրապարակումը համընկել է երգչուհու կարիերայի կարևորագույն հանգրվանի հետ: Ավելի վաղ՝ 2026 թվականի հուլիսին, Լիզզոն զարդարել է հեղինակավոր Sports Illustrated Swimsuit Issue-ի թվային շապիկը՝ այն անվանելով իր վաղեմի երազանքի իրականացում: 



© NEWS.am STYLE