12:41 12 օգոստոսի, 2026Ռիհաննան հուզել է իր երկրպագուներին սոցիալական ցանցերում նոր գրառմամբ։ 38-ամյա փոփ դիվան տարածել է իր երեք երեխաների՝ չորս տարեկան որդու՝ Ռիզայի, երեք տարեկան Ռայոթի և մեկ տարեկան դստեր՝ Ռոքիի հետ իր հազվագյուտ լուսանկարները։

Երգչուհին իր ընտանիքը տարել է հայրենի Բարբադոս։ Նա այցելել է Բրիջթաունի իր տունը, որը պաշտոնապես վերանվանվել է իր պատվին 2017 թվականի դեկտեմբերինև այժմ հայտնի է որպես Ռիհաննա Դրայվ (նախկինում՝ Ուեսթբերի Նյու Ռոուդ)։

Հուզիչ գրառման մեջ Ռիհաննան ներկայացրել էայցելությունից ստացած իր հույզերը։ «Մի րոպե ես ինձ զգում եմ Ուեսթբերիից այդ երեխայի պես... հաջորդ րոպեին՝ ես իմ սեփական երեխաներին բերում եմ Ռիհաննա Դրայվ։ Ինչքան զարմանալի է կյանքը։ Եվ փառքը ՄԻՇՏ և ՀԱՎԵՐԺ պատկանում է Ամենակարող Արարչին»:

Սրտանց գրառումը ակնթարթորենմիլիոնավոր լայքեր է հավաքել աշխարհի տարբեր ծայրերից նվիրված երկրպագուների կողմից։