«Ես մեկ ականջով լսում եմ միայն 30%-ով». BTS-ի անդամ Վին խոսել է իր լսողության խնդիրների մասին

19:30   14 օգոստոսի, 2026

BTS-ի անդամ Վին առաջին անգամ երկրպագուներին պատմել է իր լսողության կորստի մասին: Ուղիղ եթերի ժամանակ 30-ամյա արտիստը բացահայտել է, որ մոտ երկուսուկես տարի բուժում է ստանում մեկ ականջի լսողության կորստի համար։

Երգչի խոսքով՝ իր ականջների միջև տարբերությունը բավականին զգալի է. մինչդեռ նա ձախ ականջում լսողությունը գնահատում է 100%, աջ ականջում՝ ընդամենը մոտ 30%։

«Եթե ես ձախ ականջովս լսում եմ 100 տոկոսով, ապա աջով՝ ընդամենը մոտ 30 տոկոսով»,-ասել է Վին, որի իրական անունը Կիմ Թեհյոն է։

Արտիստը խոստովանել է, որ որոշել է այս մասին իր երկրպագուներին պատմել հիմա՝ առաջին անգամ։ Նա ասել է, որ իր լսողության կորուստը վատացել է զինվորական ծառայության ընթացքում, բայց սկզբում դրան մեծ նշանակություն չի տվել՝ կարծելով, որ դա հոգեբանական դիմադրողականության հարց է։

Վին ներկայումս դեղորայք է ընդունում և պարբերաբար այցելում է հիվանդանոց։

Արտիստի անկեղծությունը հնչում է BTS-ի մի քանի տարվա ընթացքում առաջին համաշխարհային շրջագայության ֆոնին, որը նշանավորում է բոլոր յոթ անդամների վերադարձը Հարավային Կորեայում պարտադիր զինվորական ծառայության պատճառով ընդմիջումից հետո։

V-ն զորակոչվել է 2023 թվականին և ավարտել է ծառայությունը 2025 թվականի հունիսին։ Arirang համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է ապրիլին՝ Հարավային Կորեայում, և խումբը ներկայումս շարունակում է ելույթներ ունենալ ամբողջ աշխարհում։ Առաջիկա ամիսներին BTS-ը կայցելի Լոս Անջելես, Բուենոս Այրես, Բանգկոկ, Սիդնեյ և Հոնկոնգ։



© NEWS.am STYLE