Արինա Սաբալենկան կիսվել է Time ամսագրի համար արված իր սեքսուալ լուսանկարներով

12:10   15 օգոստոսի, 2026

WTA-ի աշխարհի թիվ 1 ռակետ Արինա Սաբալենկան կիսվել է հեղինակավոր Time ամսագրի համար իր լուսանկարահանման կադրերով։

Բելառուս մարզուհին զարդարել է Time ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը (սեպտեմբերի 7, 2026): Լուսանկարահանումը տեղի է ունեցել Հարավային Ֆլորիդայի նրա բնակարանում՝ իր տնից ոչ հեռու։

28-ամյա քառակի չեմպիոնը ներկայացել է Gucci-ի գայթակղիչ սև լողազգեստով, արևային ակնոցներով և... բարձրակրունկ կոշիկներով, որոնցով նա վստահորեն քայլել է կորտում։

IMG_3262-1.jpeg (154 KB)

Ամսագրին տված հարցազրույցում Սաբալենկան անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչպես է հավասարակշռություն գտնում պրոֆեսիոնալ թենիսի և կորտից դուրս իր անձնական կյանքի միջև։ «Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մարտիկ կորտում, բայց նաև որպես զիլ և զվարճալի մարդ դրանից դուրս։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ երեխաները հասկանան, որ հավասարակշռությունը գլխավորն է», - նշել է նա։ «Դու չես կարող 100%-ով կենտրոնացած լինել քո երազանքների վրա։ Մի օր դա կարող է քեզ ոչնչացնել»։

Արինան նաև հիշել է վերջերս Հունաստանում անցկացրած իր արձակուրդը (Ուիմբլդոնից հետո), որտեղ նա «խմել է մի քանի էսպրեսո մարտինի», պարել և լողացել է Եգեյան ծովում՝ լիովին կտրվելով թենիսից։

Այժմ Սաբալենկան նպատակ ունի երրորդ անընդմեջ հաղթանակը տանել ԱՄՆ բաց առաջնությունում, որը մեկնարկում է Նյու Յորքում՝ ամսվա վերջին։ Եթե նա հաջողության հասնի, կդառնա առաջին թենիսիստուհին Սերենա Ուիլյամսից (ով դա արեց 12 տարի առաջ) հետո և ժամանակակից պատմության մեջ միայն երրորդ կինը, որը եռակի հաղթանակ է տարել ամերիկյան խոշոր մրցաշարում։ «Սա պատմություն է», - հայտարարել է Սաբալենկան։ «Որքան առաջ ես գնում, այնքան մեծանում է քո ախորժակը»։



© NEWS.am STYLE