12:29 15 օգոստոսի, 2026Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հերթական անգամ ցույց է տվել, որ իր տաղանդը սահմաններ չի ճանաչում։ Այս անգամ նա հանդես է եկել ոչ թե բեմում՝ ջութակը ձեռքին, այլ մրցարշավային ուղու վրա՝ Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» մրցույթում։
Fahr-Werk Schaafheim համալիրում կայացած մրցարշավը Խաչատրյանի համար ավարտվել է փայլուն արդյունքով․ նա առաջին տեղն է զբաղեցրել անհատական մրցավազքում։

Սակայն հաղթանակների շարքն այստեղ չի ավարտվել։ Թիմային մրցավազքում ևս Սերգեյ Խաչատրյանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը՝ դառնալով մրցարշավի հաղթող։
Երաժշտական բեմերից մինչև արագության ու ադրենալինի աշխարհ՝ Խաչատրյանը, կարծես, ապացուցում է, որ հաջողության բանաձևը նույնն է ամենուր՝ տաղանդ, կենտրոնացում և հաղթելու ցանկություն։

Մրցարշավի լուսանկարները երաժիշտը հրապարակել է նաև իր Instagram-ի էջում՝ երկրպագուներին հնարավորություն տալով տեսնելու նրա այս բավական անսովոր, բայց տպավորիչ արկածի կադրերը։