Կարո Հովհաննիսյանը հայր դարձավ, Աիդա Կարապետյանն ամուսնացավ, Անահիտը գերեց Լազարևին ու Բասկովին. Instagram-ը՝ այս շաբաթ

20:30   16 օգոստոսի, 2026

Հայկական շոուբիզնեսում այս շաբաթը հարուստ էր թե՛ ընտանեկան կարևոր իրադարձություններով, թե՛ նորություններով, որոնք արագորեն հայտնվեցին երկրպագուների ուշադրության կենտրոնում։ 

Իսկ սոցցանցերում այս ամենին զուգահեռ՝ նոր երգ, սիրառատ հրապարակումներ, ընտանեկան ջերմ կադրեր ու, իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներ։ Հավաքել ենք հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների՝ այս շաբաթվա ամենաուշագրավ Instagram-յան հրապարակումները։

Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@karo__hovhannisyan)

Դերասաններ Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել։ Զույգի առաջնեկը աղջիկ է, որին նրանք անվանել են Էլիզաբեթ։

Իրենց կյանքի կարևորագույն իրադարձության մասին Կարոն հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ հրապարակելով դստեր ծննդյան մասին հուզիչ գրառում։

«Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան։ Բարի գալուստ մեր կյանք…»,- գրել է դերասանը։

Սիրուշոն՝ գանգրահերների մասին

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Սիրուշոն հետաքրքիր անակնկալ է մատուցել բոլոր գանգրահերներին՝ հատկապես նրանց, ովքեր ունեն «Սևան» աչքեր ու կարողանում են գրավել իրենց «Սևակ խոսքերով»։

Եթե այս նկարագրությունը ձեզ է վերաբերում, կամ ձեր սիրտը գրավել է հենց այդպիսի մեկը, շտապեք երգչուհու YouTube-ի ալիք՝ երգի ամբողջական տարբերակը լսելու։

Ի դեպ, Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, և դուստրը՝ Զաբելը, ևս գանգուր վարսեր ունեն։ Այնպես որ, պատահական չէ, որ երգչուհին հենց այսպիսի երգ է ընտրել։ Տեսահոլովակում, մի շարք գեղեցիկ գանգրահերների կողքին, կտեսնեք նաև փոքրիկ Զաբելին։

Ալեքսանդր Բաբասյանը՝ սիրելիի հետ նոր կադրերում

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexandr Babasyan (@alexandrbabasyan)

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի՝ Շողերի հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցել է անկեղծ ու մտորումների տեղիք տվող գրառմամբ։

«Մենք միմյանց պատահական չենք ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն մեր ենթագիտակցության մեջ են»,- գրել է Բաբասյանը։

Հրապարակված կադրերից մեկում զույգը հայելային սելֆի է արել, մյուսում՝ Ալեքսանդրն ու Շողերը կեցվածք են ընդունել գինիներով լի պահարանի կողքին։

Հրապարակումն, ինչպես և սպասելի էր, արժանացել է զույգի մտերիմների ու հետևորդների ջերմ մեկնաբանություններին և բարեմաղթանքներին։ Հատկանշական է, որ դերասանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, ևս ջերմ մեկնաբանություն է թողել լուսանկարների ներքո։

«Իսկ ես նայում ու ժպտում եմ, անկեղծորեն երջանկություն եմ մաղթում։ Նա իմ երեխայի հայրն է, և նա պետք է երջանիկ լինի։ Շնորհավորում եմ՝ ամբողջ սրտով ու հոգով»,- գրել է Լիլիթը։

Անահիտ Հակոբյանը՝ ռուսական բեմում. Լազարևն ու Բասկովը ոտքի են կանգնել

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Россия 1 (@tvrussia)

Անահիտ Հակոբյանը հպարտանալու առիթ է տվել հայ երկրպագուներին։ Երգչուհին ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка, все вместе!» երաժշտական շոուում և կարողացել է ոտքի կանգնեցնել ժյուրիի անդամներին։

Ռուսաստանում այս օրերին շարունակվում է նախագծի ազգային քասթինգի փուլը, որի շրջանակում ժյուրիի 100 անդամներից մի քանիսը, այդ թվում՝ Սերգեյ Լազարևն ու Նիկոլայ Բասկովը, այցելում են տարբեր քաղաքներ՝ նոր եթերաշրջանի մասնակիցներին ընտրելու համար։

Անահիտը նախ տպավորել է իր բեմական կերպարով, այնուհետև առաջին իսկ նոտաներից նրա կատարումն արժանացել է ժյուրիի անդամների բարձր գնահատականին և «դեղին կոճակներին»։ Իսկ ժյուրիի ամենախիստ անդամներից Սերգեյ Լազարևն ու Նիկոլայ Բասկովը նույնիսկ ոտքի են կանգնել հայ երգչուհու ելույթից հետո։

Աիդա Կարապետյանն ամուսնացավ

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ARMENIAN WEDDING | PLANNER•BLOG•PRODUCTION (@wedding.vibe.armenia)

Դերասանուհի Աիդա Կարապետյանն ամուսնացել է։ «Սարի աղջիկ» սերիալի գլխավոր հերոսուհու հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։

Աիդան իր կարևոր օրվա համար ընտրել է ավանդական սպիտակ հարսանեկան զգեստ։ Կերպարն ամբողջացրել են նուրբ դիմահարդարումն ու քողի տակ կոկիկ հավաքված վարսերը։

Հարսանեկան օրվա մի շարք գեղեցիկ ու ջերմ կադրեր կտեսնեք դերասանուհին իր Instagram-ի էջում։



© NEWS.am STYLE